Հա

Քաղաքական

22/07/2018

Աճեմօղլուն ՀՀ կառավարութիւնից որեւէ գումար չի պահանջել. Տիգրան Աւինեանի հերքումը

Աճեմօղլուն ՀՀ կառավարութիւնից որեւէ անգամ որեւէ գումար չի պահանջել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը` անդրադառնալով տնտեսագէտ Տարօն Աճեմօղլուին 300 հազար դոլար վճարելու մասին լուրերին:

«alikonline.ir» - Աճեմօղլուն ՀՀ կառավարութիւնից որեւէ անգամ որեւէ գումար չի պահանջել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը` անդրադառնալով տնտեսագէտ Տարօն Աճեմօղլուին 300 հազար դոլար վճարելու մասին լուրերին: Գրում է «news.am»-ը:

Յիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը յայտնել էր, թէ աշխարհահռչակ տնտեսագէտ Տարօն Աճեմօղլուն համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսութիւնը վերականգնելու հարցում՝ 300 հազար դոլարի դիմաց:

«Նոյն տեղեկութիւնների համաձայն՝ ներկայումս կառավարութիւնում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարւելու բիւջէից»,- գրել էր թերթը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։