Հա

Քաղաքական

24/07/2018 - 08:20

Գիւմրիում բացւեց Հ.Մ.Ը.Մ.-ի ռահվիրայ Վահան Չերազի արձանը

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան 100-ամեակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած 1200 սկաուտներ երէկ՝ յուլիսի 23-ին այցելեցին Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գիւմրի:

«alikonline.ir» - Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան 100-ամեակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած 1200 սկաուտներ երէկ՝ յուլիսի 23-ին այցելեցին Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գիւմրի: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Գիւմրիի Վարդանանց հրապարակում, հարիւրաւոր սկաուտների մասնակցութեամբ, կայացաւ  Հ.Մ.Ը.Մ.-ի ռահվիրայ Վահան Չերազի արձանի բացումը:

Յիշեցնենք, որ հայ հասարակական-քաղաքական գործիչ, յայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտութեան հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղւել է Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ որբերի հաւաքագրմամբ եւ խնամակալութեամբ, հիմնել սկաուտական եւ մարզական խմբեր Գիւմրիում:  Նա գնդակահարւել է ստալինյան բռնաճնշումների տարիներին:

Արձանի բացմանը ներկայ էին Շիրակի փոխմարզպետ Սոֆեա Յովսէփեանը, Գյումրիի քաղաքապետ Սամուէլ Բալասանեանը, հոգեւոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բիւրակն Չերազը, թոռներից` Աւետիք Իշխանեանը, Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական եւ շրջանային վարչութիւնների անդամներ, ինչպէս նաեւ քաղաքացիներ:

Վահան Չերազի արձանի բացումից յետոյ Գիւմրիում կայացաւ սկաուտական քայլերթը` շեփորախմբի գլխաւորութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։