Հա

Քաղաքական

24/07/2018

Գուրգէն Եղիազարեան. «Եթէ «Սորոսը» մտել է եկեղեցու բակ, Արցախ, մեր հերն անիծւեց»

Գ. Եղիազարեանը նաեւ ուշագրաւ յայտարարութիւն արեց` նշելով, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շատ բան կիմանանք «Սորոս» հիմնադրամի ֆինանսաւորման մասին. «Ոչ մի բան պատահական չի լինում, եթէ «Սորոս»-ը մտել է եկեղեցու բակ, Արցախ, մեր հերն անիծւեց: Եթէ «Սորոս»-ը մտել է Էջմիածին եւ ուզում է դիրքեր գրաւել, մեր հարցը լուծւած է»:

«alikonline.ir» - «Հիմա էլ ձեռք է բարձրացւում մեր հաւատի վրայ: Ես գիտեմ, թէ որտեղից են սնւում: Մենք եւրոպական ստանդարտներին նմանւելու համար ազատութիւն տւեցինք այն բոլոր մարդկանց, որոնք կարող են նաեւ ունենալ ուրիշ մօտեցում դէպի հաւատը: Բայց սա չպէտք է  վերաբերի սատանիստներին»,- այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց  քաղաքական գործիչ, ՀՀ ազգային անվտանգութեան նախկին փոխնախարար Գուրգէն Եղիազարեանը եւ շեշտեց, որ ընդդէմ եկեղեցու շարժումն ուղղորդւում է բոլոր այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը: Տեղեկացնում է «iravunk.am»-ը:

Գ. Եղիազարեանը նաեւ ուշագրաւ յայտարարութիւն արեց` նշելով, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շատ բան կիմանանք «Սորոս» հիմնադրամի ֆինանսաւորման մասին. «Ոչ մի բան պատահական չի լինում, եթէ «Սորոս»-ը մտել է եկեղեցու բակ, Արցախ, մեր հերն անիծւեց: Եթէ «Սորոս»-ը մտել է Էջմիածին եւ ուզում է դիրքեր գրաւել, մեր հարցը լուծւած է»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։