Հա

Քաղաքական

24/07/2018 - 10:30

Ովքե՞ր եւ որտեղի՞ց է ֆինասաւորւում Կաթողիկոսի դէմ շարժումը

Հայաստանում ստեղծւում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ աւանդական կրօնի պաշտպանութեան հիմնադրամ։ Ալեքսանդր Ամարեանը հետաքրքիր բացայայտումներ է խոստանում կրօնական կազմակերպութիւնների մասին։ 

«alikonline.ir» - Հայաստանում ստեղծւում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ աւանդական կրօնի պաշտպանութեան հիմնադրամ։ Ալեքսանդր Ամարեանը հետաքրքիր բացայայտումներ է խոստանում կրօնական կազմակերպութիւնների մասին։ Գրում է «Sputnik» Արմենիան:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնութեան անդամները, որոնք հանդէս են գալիս Գարեգին Բ կաթողիկոսի դէմ, օգնութիւն են ստանում դրսից եւ մտադիր են քանդել Հակ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ)։ Այս մասին լրագրողներին ասել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնութեան եւ վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպութեան նախագահ Ալեքսանդր Ամարեանը։

Նրա կարծիքով` կառավարութեան որոշ անդամներ բացայայտ կերպով համակրում են շարժմանը` չգիտակցելով, թէ որքան վտանգաւոր է այն։ Իսկ հայ հասարակութիւնն ընտրական մօտեցում է ցուցաբերում. նրանք արձագանգում են կրօնական փոքրամասնութիւնների դէմ ոտնձգութիւնների դէպքում, բայց ոչ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդների։ Կենտրոնը ստեղծում է ՀԱԵ. աւանդական կրօնի պաշտպանութեան հիմնադրամը պայքարելու է հոգեւորականների եւ հաւատացեալների վրայ մերկապարանոց յարձակումների դէմ, նշեց Ամարեանը։

Նրա համոզմամբ` ՀԱԵ-ն գտնւում է պայքարի անհաւասար պայմաններում եւ աջակցութեան կարիք ունի։ Ամարեանը խոստացաւ առաջիկայում հանդէս գալ արտաքին ուժերի կողմից կրօնական կազմակերպութիւններին ֆինանսաւորելու վերաբերեալ բացայայտումներով։

Հոգեբան եւ հասարակական գործիչ Սամուէլ Խուդոյեանը համաձայն է Ամարեանի հետ եւ կարծում է, որ նախաձեռնութեանն աջակցում են կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ կամ այլ երկրների յատուկ ծառայութիւններ։ Նրա կարծիքով` նպատակաուղղւած պայքար է ընթանում հայկական մշակոյթի եւ կրօնի դէմ։ Բայց հէնց ՀԱԵ-ում քիչ չեն խնդիրները, ուստի եկեղեցական իշխանութիւնը պէտք է արմատական բարեփոխումների գնայ եւ ազատւի իրեն վարկաբեկող եպիսկոպոսներից ու հոգեւոր հովիւներից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։