Հա

Քաղաքական

24/07/2018 - 09:00

«Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչութեան տնօրէնի թափուր պաշտօնի համար մրցոյթ է յայտարարւել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը յայտարարում է մրցոյթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչութեան տնօրէնի թափուր պաշտօնի համար: Մրցոյթի պայմանները եւ մրցութային յանձնաժողովի կազմը հաստատւել է Հանրապետութեան նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: 

«alikonline.ir» - «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը յայտարարում է մրցոյթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչութեան տնօրէնի թափուր պաշտօնի համար: Մրցոյթի պայմանները եւ մրցութային յանձնաժողովի կազմը հաստատւել է Հանրապետութեան նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Գործադիր վարչութեան տնօրէնը, հաշւետու լինելով հոգաբարձուների խորհրդին, գլխաւորում է գործադիր վարչութիւնը եւ պէտք է.

համակարգի Հիմնադրամի գործադիր վարչութեան գործունէութիւնը եւ կապը Հիմնադրամի տեղական մարմինների հետ,

ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերեալ տեղեկութիւններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին եւ տեղական կառոյցներին,

համակարգի Հիմնադրամի գործունէութեան ծրագրի, տարեկան հաշւետւութեան, տարեկան բիւջէի եւ դրա կատարման հաշւետւութեան նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին,

ապահովի Հիմնադրամի գործունէութեան թափանցիկութիւնը, հանրութեան տեղեկացւածութիւնը հիմնադրամի մասին,

համակարգի Հիմնադրամի գործունէութեան մոնիտորինգը եւ գնահատումը,

ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեութեան իրականացումը,

կատարի եւ վերահսկի որոշ գնումներ,

ապահովի հոգաբարձուների խորհրդի եւ դրա նախագահութեան նիստերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թւում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկատւական նիւթերով, որոշումների նախագծերով եւ վարի նիստերի արձանագրութիւնները,

ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունէութիւնը` ստեղծելով եւ պահպանելով յարաբերութիւններ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան կառավարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ տեղական մարմինների հետ,

համագործակցի եւ համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նւիրատու կազմակերպութիւնների, Սփիւռքի կառոյցների հետ,

կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահութեան եւ նախագահի յանձնարարականները:

 

Գործադիր վարչութեան տնօրէնը պէտք է բաւարարի որակաւորման եւ փորձի հետեւեալ պայմաններին`

մագիստրոսի կամ դրան համարժէք կոչում տնտեսագիտութեան, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային յարաբերութիւնների կամ հիմնադրամի գործունէութեանն առնչւող այլ բնագաւառում,

միջազգային, արտասահմանեան կամ մասնաւոր աղբիւրներից ֆինանսաւորւող՝ զարգացման կամ շինարարութեան ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպութիւններում կամ յարակից այլ աշխատանքի առնւազն 7 տարւայ փորձ (որից առնւազն 3 տարին՝ ղեկավար պաշտօնում),

կառավարման ակնյայտ ունակութիւններ, անձնակազմի ղեկավարման եւ թիմի կառուցման փորձ,

արդիւնաւէտ կապերի հաստատման եւ պահպանման ունակութիւն մի շարք կողմերի, ներառեալ` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿների, գործարար եւ միջազգային շրջանակների հետ,

ճկունութիւն, պատասխանատու վերաբերմունք եւ նւազագոյն վերահսկմամբ աշխատելու ունակութիւն,

հայերէն եւ անգլերէն լեզուներով բանաւոր եւ գրաւոր ազատ հաղորդակցման ունակութիւն. այլ լեզուների իմացութիւնն առաւելութիւն է,

համակարգչային ունակութիւններ (MS Office, Ինտերնետ):

 

Բոլոր յայտերը պէտք է ներկայացւեն Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի կադրերի բաժին՝ մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ը: Յայտը պէտք է պարունակի՝

ուղեկցող նամակ (առաւելագոյնը` 2 էջ), որտեղ նկարագրւում է, թէ ինչպէս է դիմողը պատկերացնում պաշտօնի բարդութիւնը (մարտահրաւէրները), եւ ինչպէս են դիմողի փորձն ու կրթութիւնը թոյլ տալիս յաղթահարել այդ բարդութիւնը (մարտահրաւէրները),

ինքնակենսագրութիւն, որը բացայայտում է դիմողի որակաւորումը եւ փորձը,

անձնագրի պատճէն,

աշխատանքային գրքոյկից քաղւածք (Հայաատանի Հանրապետութեան քաղաքացիների համար),

բարձրագոյն (հետբուհական) կրթութեան մասին փաստաթղթերի (վկայագիր եւ ներդիր)՝ սահմանւած կարգով վաւերացւած պատճէններ,

երեք երաշխաւորագրեր (նախընտրելի է մասնագիտական)

մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողութիւնները հաւաստող փաստաթղթեր (յօդւածներ եւ այլն):

 

Յայտերը ներկայացւում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչութիւն. հասցէ՝ Հայաստանի Հանրապետութիւն, ք. Երեւան, 0010, Կառավարական 3-րդ մասնաշէնք, e-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։; հեռախօս +37410 521505+106:

Յայտերն ընդունւում են 2018 թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 31-ը, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։