Հա

Քաղաքական

26/07/2018 - 11:20

«Հրապարակ». «Մտահոգիչ հարց. արդեօք ԱԱԾ-ն գործում է օրէնքի սահմաններում, իրական գո՞րծ է արւում, թէ այս ամէնը շոու է»

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ շատերն են փորձում հասկանալ, թէ ինչ հիմնարար փոփոխութիւններ են կատարւել մեր արտաքին եւ ներքին քաղաքականութեան մէջ, կոռուպցիոն բացայայտումները որքանով են ծառայելու իրենց նպատակին՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, դրա համար մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելուն։

«alikonline.ir» - «Հրապարակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ շատերն են փորձում հասկանալ, թէ ինչ հիմնարար փոփոխութիւններ են կատարւել մեր արտաքին եւ ներքին քաղաքականութեան մէջ, կոռուպցիոն բացայայտումները որքանով են ծառայելու իրենց նպատակին՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, դրա համար մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելուն։ Որքանո՞վ է ազատ, մրցակցային դաշտ ստեղծւելու քաղաքական կուսակցութիւնների կայացման համար, որոնց առաջին փորձութիւնը լինելու է  առաջիկայում Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցելը:

Մեր հարցերին պատասխանում է «Համագործակցութիւն յանուն ժողովրդավարութեան» ՀԿ նախագահ, քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը։

Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ մենք ականատես ենք կոռուպցիոն բազմաթիւ բացայայտումների, հանրութեան ուշադրութեան կենտրոնում ԱԱԾ-ն է։ Կայ տեսակէտ, որ ԱԱԾ-ին ֆետիշացնում են։ Նկատի ունենանք, որ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը հաւակնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտօնին։ ԱԱԾ-ն ժամանակի ընթացքում չի՞ վերածւի ներքաղաքական կեանքում գլխաւոր դերակատարի։

Ինձ աւելի շատ մտահոգում է այն հարցը՝ արդեօ՞ք ԱԱԾ-ն գործում է օրէնքի սահմաններում, թէ՞ ոչ։ Արդեօք իրակա՞ն գործ է արւում, թէ՞ այս ամէնը շոու է։ Միանշանակ է, որ պոպուլիզմի տարրերը շատ են, յեղափոխութիւնից յետոյ պոպուլիզմը շարունակւում է Հայաստանում, կառավարութեան հիմնական քաղաքականութիւնը հիմնւում է պոպուլիզմի վրայ։ Սակայն կոռուպցիայի դէմ պայքարը ոչ թէ ԱԱԾ-ի գործն է, այլ յստակ օրակարգ է։ Կառավարութիւնը պէտք է ձեւաւորի քաղաքական օրակարգ։ Եւ քանի որ դա չկայ, հանրութիւնը տեսնում է գործողութիւններ։ Եւ դա կը շարունակւի մինչեւ ընտրութիւնները, քանի որ հիմնական խնդիրը ձայներ ստանալն է, իսկ պոպուլիզմն իր դերը կատարելու է այդ դէպքում։ Այնպէս որ՝ մինչեւ ընտրութիւնները մենք կը տեսնենք նման շոուներ։ Այլ հարց է՝ մենք կը տեսնե՞նք իրական քաղաքականութիւն, որը երկրի զարգացման հիմքը կը դնի։ Այս պահին ես դա չեմ տեսնում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։