Հա

Քաղաքական

27/07/2018 - 14:20

Խաչատուրովին մեղադրանք առաջադրւեց. կալանաւորելու միջնորդութիւն է ներկայացւել

2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնում քննւող քրէական գործով նախաքննութեան ընթացքում ձեռք բերւած ապացոյցների բաւարար համակցութեան հիման վրայ 2018 թւականի յուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրւել:

«alikonline.ir» - 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնում քննւող քրէական գործով նախաքննութեան ընթացքում ձեռք բերւած ապացոյցների բաւարար համակցութեան հիման վրայ 2018 թւականի յուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

Քննիչի կողմից միջնորդութիւն է ներկայացւել Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարան` Իւրի Խաչատուրովի նկատմամբ կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու համար: 

Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում յայտնեց ՅՔԾ մամուլի խօսնակ Մարինա Օհանջանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։