Հա

Քաղաքական

28/07/2018 - 14:20

ՀՀ ԱԳՆ. «ՀՀ-ը ՀԱՊԿ գործընկեր պետութիւններին առաջարկել է սկսել գլխաւոր քարտուղարի փոխարինման գործընթաց»

«tert.am»-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանից հետաքրքրւել է, թէ ինչ նշանակութիւն է ունենալու Իւրի Խաչատուրովի դէմ մեղադրանք  առաջադրւելուց յետոյ իր՝ ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղար լինելու:

«alikonline.ir» - «tert.am»-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանից հետաքրքրւել է, թէ ինչ նշանակութիւն է ունենալու Իւրի Խաչատուրովի դէմ մեղադրանք  առաջադրւելուց յետոյ իր՝ ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղար լինելու:

 

-  Իւրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրւել ՅՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակութիւն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխաւոր քարտուղար լինելու վրայ, եւ ընդհանրապէս ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարութեան հետ, այլ երկրի՞ց պէտք է առաջադրւի, թէ՞ մեր երկրից ինչ-որ մէկին պէտք է առաջադրենք:

- Սա խիստ ներքին իրաւական գործընթաց է, եւ Հայաստանում քննւող քրէական գործի շրջանակներում ներգրաււած է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշւի առնելով, որ խօսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխաւոր քարտուղար պաշտօնը զբաղեցնող անձին առնչւող գործի մասին է եւ մեծ կարեւորութիւն տալով կազմակերպութեան հեղինակութեան եւ անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետութիւններին առաջարկել է սկսել գլխաւոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հաւատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման եւ հզօրացման յանձնառութեանը ու շարունակելու է ակտիւօրէն ներգրաււած լինել այդ ուղղութեամբ համատեղ աշխատանքներին։

Յիշեցնենք, որ Իւրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրւել ՀՀ Քրէական օրէնսգրքի 300.1 յօդւածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ 2008 թւականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։