Հա

Քաղաքական

28/07/2018

«Իրաւաբանական տգիտութիւն, փաստերի խեղաթիւրում». Ռուբէն Սահակեանը` Քոչարեանի կալանաւորման մասին

Պարզւում է` երէկ Մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը դատարանին է ներկայացրել նաեւ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ հետախուզում յայտարարելու մասին որոշում: 

«alikonline.ir» - Պարզւում է` երէկ Մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը դատարանին է ներկայացրել նաեւ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ հետախուզում յայտարարելու մասին որոշում: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ այսօր հրաւիրւած մամլոյ ասուլիսում յայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպան Ռուբէն Սահակեանը:

Ենթադրւում է, որ վարոյթն իրականացնող մարմինը Քոչարեանի` ՅՔԾ չներկայանալու դէպքում որոշում էր կայացնելու նրա նկատմամբ հետախուզում յայտարարել:

Ռուբէն Սահակեանն այսօր տեղեկացրեց, որ իրենք երէկ միջնորդել են երկրորդ նախագահի նկատմամբ, որպէս այլընտրանքային խափանման միջոց, գրաւի կիրառումը թոյլատրելի ճանաչել, ինչը, սակայն, դատարանը մերժել է:

«Եթէ մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրէնքի շրջանակներում, եթէ մարդուն ուզում ես կալանաւորել, նման մտադրութիւն ունես, եւ դա հիմնաւոր է, ապա բարի եղիր օրէնքի տառին համապատասխան կազմակերպել այս գործողութիւնները»,- յայտարարեց նա:

Փաստաբանի խօսքով` իր պաշտպանեալին կալանաւորելու որեւէ հիմնաւոր կասկած չկար: Ըստ նրա` Քոչարեանին մեղադրանք առաջադրելու եւ կալանաւորելու գործընթացում այնպիսի խախտումներ են եղել, որոնք ինքն իր գործունէութեան ընթացքում չէր տեսել: Սահակեանի խօսքով` նախաքննական մարմինը Քոչարեանին կալանաւորելու հիմքում դրել է անանուն ցուցմունքներ:

«Օրինակ` իքս մարդը դէպքից 10 տարի յետոյ ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մէկը պատմել է, որ այս ինչ ժամանակ կրակոցներ են եղել, սակայն քննիչը չի էլ հարցաքննել, ճշտելու թէ որտեղի է տւեալ մարդն իմացել դա: Քրէական դատավարութեան օրէնսգրքի համաձայն` չբացայայտւող աղբիւրից ստացւած տեղեկութիւնը չի կարող օգտագործւել որպէս ապացոյց, իսկ իրենք ասում են, որ դրանով հիմնաւորւել է, որ Քոչարեանը տապալել է սահմանադրական կարգը»,-ասաց նա:

Սահակեանը նշեց, որ դատաւորն արտագրել է քննիչի ներկայացրած միջնորդութիւնը եւ կալանաւորման որոշում կայացրել: «Իրենց բառերով վերարտադրում են քննիչի ասածը եւ ասում, որ հիմնաւոր կասկած կայ, որ կը խուսափի քննութիւնից»,- ասաց փաստաբանը:

Ուշագրաւ է, որ նախաքննական մարմինը, որպէս Քոչարեանին կալանաւորելու հիմք է նշել այն հանգամանքը, որ նա յաճախակի բացակայում է Հանրապետութիւնից եւ հնարաւորութիւն ունի լքելու երկիրը «Իսկ մեզնից ո՞վ չունի այդ հնարաւորութիւնը, այդ թւում դատախազը չի՞ կարող մեկնել երկրից: Եթէ դա է կասկածն, ուրեմն այնպիսի խափանման միջոց ընտրէք, որ չմեկնի Հանրապետութիւնից»,- նկատեց նա:

Փաստաբանը նշեց, որ իր գործունէութեան ընթացքում շատ գործերի է մասնակցել, բազմաթիւ խախտումներ է տեսել, սակայն այնպիսի խախտումներ, որոնք արւել են Քոչարեանին կալանաւորելիս` առաջին անգամ է հանդիպել:

«Այս աստիճանի իրաւաբանական անգրագիտութեան ես չեմ հանդիպել: Մտավախութիւն ունեմ, որ մէկ ամիս կամ մէկ տարի յետոյ եթէ այսպէս շարունակւեց, որեմն վիճակն աւելի է վատթարանալու: Քննչական ապարատը Հանրապետութիւնում մահացել է, չկայ քննչական ապարատ, իրաւաբանական տգիտութիւն, փաստերի խեղաթիւրում, մարդիկ չէին հասկանում, թէ ինչ էին անում»,- նկատեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։