Հա

Քաղաքական

29/07/2018 - 08:40

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգութիւն են յայտնել Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման վերաբերեալ

Ինչպէս հաղորդում է «Արցախպրես»-ը, Արցախի Հանրապետութեան առաջին եւ Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման վերաբերեալ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ներկայացրել են իրենց տեսակէտները:

«alikonline.ir» - Ինչպէս հաղորդում է «Արցախպրես»-ը, Արցախի Հանրապետութեան առաջին եւ Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման վերաբերեալ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ներկայացրել են իրենց տեսակէտները:

«Հայրենիք» խմբակցութեան պատգամաւոր Ռուդիկ Հիւսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորմամբ մենք ինքներս մեզ տանում ենք դէպի բարդ իրավիճակ: «Երեւոյթին ինքնին շատ բացասական եմ վերաբերւում, որովհետեւ կարծում եմ, որ յաղթանակած երկրի նախագահին թիրախ դարձնել եւ ներքաղաքական հարցերի շրջանակ բերել՝ տեղին չէ: Կարծում եմ՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահին կալանաւորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է յանգեցնել: Բացի այդ, այն կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում»,- նշել է Ռ. Հիւսնունցը:

Նրա կարծիքով՝ նախագահի ինստիտուտը պէտք է երկրի համար հանդիսանայ որպէս խորհրդանիշ: Բացի այդ, Ռ. Հիւսնունցը մտահոգութիւն է յայտնել նաեւ, որ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելով՝ Ադրբեջանին ուրախանալու առիթ է տրւում, եւ դա այն դէպքում, երբ ամէն պահի գտնւում ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ:

ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանն իր հերթին ասել է, որ ՀՀ նոր իշխանութիւնների կողմից որդեգրած քաղաքականութիւնը, որն ընդհանուր առմամբ պայքարում է ապօրինութեան դէմ, ընդունելի է, քանի որ ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին, բնականաբար, դրանք անհրաժեշտ քայլեր են: «Ուղղակի խնդիրն այն է, որ դա չպէտք է տանի, այսպէս ասած, գայթակղութեան, քանի որ կարող է իրաւական հարթութիւնից տեղափոխւել քաղաքական դաշտ: Կարծում եմ՝ պէտք է բաւականին զգուշաւոր լինել, մանաւանդ այն գործիչների պարագայում, որոնք անցել են ճանապարհ եւ որոշակի ներդրում ունեն երկրի կայացման գործում»,- նշել է Վ. Բալայեանը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման գործում համապատասխան իրաւական հիմնաւորումները պէտք է լինեն բաւականաչափ: «Այդ առիթով կան շատ մտահոգութիւններ, եւ կարծում եմ, որ ՀՀ իրաւապահ մարմիններն իսկապէս խորութեամբ այդ ամէնը կուսումնասիրեն՝ բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ»,- նշել է Վ. Բալայեանը:

«Ժողովրդավարութիւն» խմբակցութեան ղեկավար Վարդգէս Բաղրեանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորումը, բնականաբար, լուրջ մտահոգութիւն է առաջացրել նաեւ Արցախում: «Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարեանը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն է, այլեւ՝ ԱՀ առաջին նախագահը՝ լինելով նաեւ «Արցախի հերոս»: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այն ամէնի նկատմամբ, ինչը որ կատարւում է նրա անւան շուրջ՝ յատկապէս վերջին օրերին»,- ասել է Վ. Բաղրեանը:

Նա նշել է, որ անընդունելի է որոշ քաղաքական ուժերի եւ անձանց անթաքոյց հրճւանքը՝ պայմանաւորւած Ռոբերտ Քոչարեանի կալանաւորմամբ, ինչը սեպ է խրում հասարակութեան համերաշխութեան մէջ: «Մտադրութիւն չունեմ պաշտպանելու Ռոբերտ Քոչարեանին, կարծում եմ՝ նա դրա կարիքը չունի: Սակայն հետեւելով գործընթացներին՝ տպաւորութիւն ունեմ, որ դրանք ոչ այնքան իրաւական դաշտում են, որքան քաղաքական: Եւ այդ քաղաքական շահարկումները միանգամայն անթոյլատրելի են»,- նշել է Վ. Բաղրեանը:

Պատգամաւորը ընդգծել է, որ ակնկալում է արդար եւ թափանցիկ դատավարութիւն. եթէ խախտւել է օրէնք, ապա պէտք է լինի արդար դատաքննութիւն եւ պատասխանատւութիւն, քանի որ օրէնքի առաջ հաւասարապէս պատասխանատու են բոլորն՝ անկախ կարգավիճակից: «Սակայն եթէ օրէնք չի խախտւել, ապա քաղաքական հետապնդումները անընդունելի են, եւ եթէ քաղաքական հետապնդման կարող է ենթարկւել երկու հայկական Հանրապետութիւնների նախկին նախագահը, ապա ի՞նչ արդարութիւն կարող է ակնկալել շարքային քաղաքացին»,- ասել է Վ. Բաղրեանը:

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան դիրքորոշումը վերջնական կը ներկայացւի խորհրդարանի ամբիոնից
    Դաշնակցութեան դիրքորոշումը վերջնական կը ներկայացւի խորհրդարանի ամբիոնից

    Արցախում տեղի ունեցած վերադասաւորումների, ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում սպասւող նախագահական ընտրութիւնների եւ այլ հարցերի շուրջ «Tert.am»-ը զրուցել է ԱՀ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

  • Արցախի ի նպաստ յաղթանակ մը
    Արցախի ի նպաստ յաղթանակ մը

    Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը հինգշաբթի, 11 յուլիսին որդեգրեց բանաձեւ մը, որ ամերիկեան կառավարութեան կ՛արգիլէ Ատրպէյճանին ծախել այնպիսի զէնքներ, որոնք կրնան գործածուիլ Ստեփանակերտի օդակայանը օգտագործող օդանաւերու դէմ։ Ատրպէյճանի այս սպառնալիքին եւ անոր յաճախակի գործադրութեան հետեւանքով, Արցախի մայրաքաղաքին օդակայանը անդամալոյծ կը մնայ տասնամեակներէ ի վեր։

  • Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը
    Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը

    Հ.Մ.Ը.Մ.-ի երկրորդ հարիւրամեակի ծրագիրներուն առաջնահերթութիւնը Արցախի մէջ Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճիւղ հիմնելու անհրաժեշտութիւնն էր։

  • ՄԱԿ-ին մտահոգում է Նիւ Եօրքում Զարիֆի տեղաշարժի սահմանափակումը
    ՄԱԿ-ին մտահոգում է Նիւ Եօրքում Զարիֆի տեղաշարժի սահմանափակումը

    ՄԱԿ-ին մտահոգում է Նիւ Եօրքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի տեղաշարժի սահմանափակումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի մամուլի խօսնակ Ֆարհան Հաղը:

  • Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ
    Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

    Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։