Հա

Քաղաքական

Կիրակի, 29 Յուլիսի 2018 09:40

Վերլուծում ենք անվերլուծելին

Մի վերլուծաբան է գործում «1in.am» կայքում` Արամ Ամատունի անունով: Շատ զիլ վերլուծաբան է, նիկոլագիտութեան իսկական դոկտոր: Բաւական է Փաշինեանը յօնքը շարժի, այդ շարժումի մասին յօդւածը յայտնւում է կայքում: Բեղուն գրիչ ունի, փայլատակող միտք, վերլուծաբանի ձիրք, եւ, այդ բարեմասնութիւնների շնորհիւ կարողանում է միմեանց կապել անկապակցելին, բացատրել անբացատրելին, մեկնաբանել անմեկնելին: Որ իրեն մնայ` մութ սենեակում կատու էլ կը բռնի: Այ այդպիսի վերլուծաբանի մասին է խօսքը: 

Մի վերլուծաբան է գործում «1in.am» կայքում` Արամ Ամատունի անունով: Շատ զիլ վերլուծաբան է, նիկոլագիտութեան իսկական դոկտոր: Բաւական է Փաշինեանը յօնքը շարժի, այդ շարժումի մասին յօդւածը յայտնւում է կայքում: Բեղուն գրիչ ունի, փայլատակող միտք, վերլուծաբանի ձիրք, եւ, այդ բարեմասնութիւնների շնորհիւ կարողանում է միմեանց կապել անկապակցելին, բացատրել անբացատրելին, մեկնաբանել անմեկնելին: Որ իրեն մնայ` մութ սենեակում կատու էլ կը բռնի: Այ այդպիսի վերլուծաբանի մասին է խօսքը: 

Յուլիսի 24-ին Նիկոլ Փաշինեանն օպերայում մասնակցել էր Հ.Մ.Ը.Մ. 100-ամեակին նւիրւած միջոցառմանը: Փաշինեանի այդ քայլը մի յօնքի շարժում չէր, որ յանկարծ Ամատու աչքից վրիպէր: Մի քանի ժամ անց յօդւածն արդէն կայքում էր, իսկ ընթերցողը` լուսաւորւած Ամատունու կողմից: Բա գիտէ՞ք, գրել է Ամատունին, Փաշինեանն իր քայլով ժեստ արեց Դաշնակցութեանն ընդդէմ ԲՀԿ-ի: Սա, իհարկէ, քաղաքական իդիոտիզմ է, որի ակունքները գտնւում են հեղինակի ուղեղի ծալքերում: Նա գրում է. «ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակութեան կառոյց է, որն այդուհանդերձ գտնւում է Դաշնակցութեան ենթակայութեան տակ, ՀՅԴ կառուցւածքային օղակներից է»: Դոկտորը վստահաբար սխալւում է, որովհետեւ Դաշնակցութեան մէջ Հ.Մ.Ը.Մ. կառուցւածքային օղակ չկայ: Այլ հարց, որ համահայկական այդ միութիւնը 100 տարի առաջ ծնունդ է առել ՀՅԴ-ի` ողջ աշխարհում հայութեան կազմակերպման անդուլ աշխատանքի եւ նւիրումի արդիւնքում: Այսօր իր անդամակազմով ՀՅԴ-ին տասնեակ անգամներ գերազանցող Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնը սեփական միջոցներով եւ ծրագրերով առաջնորդւող, հայութեանն առաջ մղող ինքնուրոյն կառոյց է, իսկ Դաշնակցութեան հետ կապ ունի այնքանով, որքանով աշխարհի 10 միլիոն հայութեան հետ: «Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թէ ՀՅԴ-ի, այլ ողջ հայութեան համար: Հ.Մ.Ը.Մ.-ն մեր ամենամեծ հայկական հասարակական կազմակերպութիւնն է` ինքնաղեկավարւող եւ ինքնակազմակերպւող»,- Միութեան յոբելեանի առիթով ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։ 

Եւ ուրեմն, ՀՀ վարչապետի մասնակցութիւնը համահայկական միութեան յոբելեանական երեկոյին, մեղմ ասած` ոչ թէ ներքաղաքական ժեստ է ՀՅԴ-ին, ինչպէս Ամատունին է կարծում, այլ համահայկական մեծ երեւոյթների նրա ընկալման, իրեն այդ երեւոյթներից դուրս եւ մանաւանդ այդ երեւոյթներից վեր չտեսնող ղեկավարի քայլ: Ընդամենը օրեր առաջ Փաշինեանը մասնակցեց նաեւ Արամ Մանուկեանի արձանի բացման արարողութեանը եւ հանդէս եկաւ ոգեւորիչ ելոյթով: Արդեօք դա ժեստ էր Դաշնակցութեա՞նը, թէ՞ տուրք Արամ Մանուկեանի` հայ քաղաքական կեանքի ամենապայծառ դէմքերից մէկի անուրանալի սխրանքին: 

Եթէ մենք առաջնորդւենք Ամատունու մտածողութեամբ, ապա պէտք է ասել, որ Սարդարապատում մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի միջոցառմանը Փաշինեանի ներկայութիւնը նոյնպէս ժեստ էր Դաշնակցութեանը: Իսկ պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ կը գրի Ամատունին, եթէ Նիկոլ Փաշինեանն ու Արմէն Աշոտեանը Նժդեհի արձանի մօտ որեւէ միջոցառման մասնակցեն: 

Ամատունին, բնականաբար, հասկանում է, որ ընթերցողի մօտ կարող է այսպիսի հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը ժեստ ժեստի հետեւից անում Դաշնակցութեանը, մանաւանդ որ ՀՅԴ-ն, նոյն այդ Ամատունու խօսքով, «լինելով ըստ էութեան ամենագաղափարականն ու քաղաքականը, միաժամանակ նաեւ ամենաանօգնականն է ընտրական գործընթացում եւ, 1998-ից յետոյ, ըստ էութեան, մշտապէս կախւած է իշխանութիւնների աջակցութիւնից»: Թէ երբ է Նիկոլ Փաշինեանը թոյլ քաղաքական ուժերի պաշտպանը դարձել, մեզ անյայտ է, բայց փոխարէնը շատ հետաքրքիր է, որ Ամատունին ցանկանում է սղղացնել անսղղացնելին: Նրան յիշեցնենք, ՀՅԴ-ն ոչ միայն 1998 թւականից յետոյ, այլեւ հայրենիք վերադառնալուց ի վեր միշտ գործել է ինքնուրոյն եւ, յատկապէս ընտրական գործընթացներում, յոյսը չի դրել իշխանութիւնների վրայ: Այդ գործընթացներում եղել են եւ յաջողութիւններ եւ անյաջողութիւններ, բայց ոչ մէկը եւ ոչ էլ միւսը չի կարելի բացատրել իշխանութիւնների աջակցութեամբ կամ չաջակցութեամբ: Այսօր էլ այնպէս չէ, որ Փաշինեանն է որոշելու` ով մտնի խորհրդարան, ով` ոչ: Հակառակ պարագայում, հաւանաբար, ակնկալիք ունեցողները պէտք է ժեստեր անէին Փաշինեանին, մինչդեռ, ինչպէս Ամատունին է ասում, Փաշինեանն է ժեստեր անում: 

Ամատունին նաեւ պնդում է, թէ Փաշինեանն ընդդէմ իր հիմնական մրցակից ԲՀԿ-ի է ներկայ գտնւել «ՀՅԴ-ական» Հ.Մ.Ը.Մ.-ի հանդիսութեանը: Ենթադրենք: Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը նման ժեստեր չի անում, ՀԱԿ-ին եւ «Ժառանգութեանը», որոնք «հրաշալի եռեակի» անյաջողութեան եւ քաղաքական վախճանի կապակցութեամբ պէտք է որ հին հաշիւներ ունենան Գագիկ Ծառուկեանի հետ: Ինչո՞ւ է «ժեստ անելու» համար նա հէնց Դաշնակցութեանն ընտրել: Հիմա ես, քաղաքականութիւնը մի կողմ դրած, մտածում եմ` Դաշնակցութիւնը, գուցէ, մի այնպիսի հմա՞յք ունի, որին Փաշինեանը չի դիմացել: Չի բացառւում, գիտէ՞ք: 

Նիկոլագիտութեան մէջ խորացողների համար նշեմ նաեւ, որ Նիկոլ Փաշինեանը, ի տարբերութիւն «որ մենք հերոս» քաղաքական գործիչների, չի էլ պատրաստւում ընտրութիւնների գնալ յանուն կամ ընդդէմ որեւէ մէկի: Նա, կարծում ենք, լաւ է պատկերացնում խորհրդարանական կառավարմամբ երկրում խորհրդարանական ընտրութիւնների տրամաբանութիւնը եւ կպայքարի ԱԺ-ում մեծամասնութիւն ստանալու համար, որպէսզի ինքը թելադրի ապագայ կոալիցիայի պայմանները: Իսկ սա նշանակում է, որ սխալ է նախընտրական շրջանում որեւէ մէկի դէմ գործելը, մանաւանդ երբ դա այն ուժն է, որ ԱԺ-ում որոշակի տեղերի է յաւակնում եւ կարող է մասնակից դառնալ կոալիցայի:

Հեղինակ՝ Էդիկ Անդրէասեան

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ