Երէկ՝ յուլիսի 29-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նիստ, որի ընթացքում կուսակցութեան ղեկավար կազմը որոշել է Երեւանի քաղաքապետի իր թեկնածուին:
«alikonline.ir» - Երէկ՝ յուլիսի 29-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նիստ, որի ընթացքում կուսակցութեան ղեկավար կազմը որոշել է Երեւանի քաղաքապետի իր թեկնածուին: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:
Փակ քւէրակութեամբ որոշւել է Երեւանի քաղաքապետի պաշտօնում առաջադրել դերասան Հայկ Մարութեանի (Կարգին Հայկօ) թեկնածութիւնը:
Քաղաքապետի թեկնածու լինելու համար ինքնաառաջադրւել էին պատգամաւոր Ալէն Սիմոնեանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զառա Բաթոյեանը, ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարեանը:
Նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում Հայկ Մարութեանն ասել է, որ ունի ծրագիր, որը համընկնում է ՔՊ-ի ծրագրի հետ: Ծրագրում կան մի քանի շեշտադրումներ, որոնք շուտով ներկայացնելու է հանրութեանը:
«Երեւանի քաղաքապետը պէտք է լինի մեզանից մէկը, քաղաքացիներից մէկը, այլ ոչ` պաշտօնեայ, եւ եթէ ես յաղթեմ, կը լինեմ ձեզանից մէկը: Քաղաքը կը բերենք այն վիճակին, որ կարողանանք բոլորս հպարտանալ, թեւերը քշտած` երեւանցիների հետ միասին, պէտք է լուծենք Երեւանի խնդիրները».- ասել է նա: