Հա

Քաղաքական

30/07/2018 - 10:45

Լրագրողը՝ Արմէն Սարգսեանի մասին. «Միշտ էլ չեմ կարողացել հասկանալ Արամ Սարգսեանին»

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու փաստին՝ Վազգէն Սարգսեանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Սարգսեանը գրառում է կատարել եւ նշել. «Աստւած կայ...»:

«alikonline.ir» - Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու փաստին՝ Վազգէն Սարգսեանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Սարգսեանը գրառում է կատարել եւ նշել. «Աստւած կայ...»:

Ինչպէս տեղեկացնում է «Iravunk.com»-ը՝ Ա. Սարգսեանի վերոնշեալ գրառման մասին ուշագրաւ անդրադարձ է կատարել խմբագիր Մենուա Յարութիւնեանը եւ գրել. «Այն, որ Աստաւած կայ եւ իւրաքանչիւր աստւածասէր ու քրիստոնեայ մարդ սիրում է Աստծուն եւ հաւատում, փորձելով ապրել այնպէս, որ Տիրոջը հանդիպելիս հնարաւորինս քիչ գլուխը կախի՝ փաստ է: Բայց ինձ հետաքրքիր է, եթէ Արամ Սարգսեանն, իրօք, հաւատում է, որ Աստւած կայ, ապա իչպէ՞ս կը բացատրի, որ մինչ 1999 թիւը մի կողմից Հայաստանի տնտեսութիւնը ծանր վիճակում էր եւ մարդիկ հիմնականում շատ վատ էին ապրում, միւս կողմից՝ իր ընտանիքը Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից էր, տիրապետում էր տարբեր բիզնեսների եւ առհասարակ Հայաստանում հիմնականում հէնց այդ ընտանիքն էր որոշումներ կայացնում, թէ ով ինչ կարող է ունենալ, ով ինչ՝ ոչ, ով կարող է պատգամաւոր ընտրւել, ով՝ ոչ, ում ինչ կարելի, ում՝ ինչ չի կարելի:

Եթէ Արամ Սարգսեանը հաւատում է, որ Աստւած կայ, ապա ինչպէս կը բացատրի, որ նոյն Վազգէնը 1996-ին յայտարարեց, որ ով ուզում է յաղթի՝ ինքը իշխանութիւնը չի տալու եւ Տէր-Պետրոսեանի հետ միասին խլեց Վագէն Մանուկեանի յաղթանակը՝ ճնշելով ժողովրդի արդարացի ցասումն ու իշխանութիւնը փոխանցեց Տէր-Պետրոսեանին:

Ինձ հետաքրքիր է այդ տարիներին Արամ Սարգսեանը հակառակւո՞ւմ էր իր եղբօրը, ասու՞մ էր՝ տղերք, Աստւած կայ, չի կարելի ընտրութիւնները կեղծել, ժողովրդին բռնի ուժով ճնշել, ինքն իրեն հարցնո՞ւմ էր, թէ ինչպէս է այքան հարստացել , թէ՞ այդ ժամանակ զբաղւած էր ընտանեկան բիզնեսների կառավարմամբ:

Դէ եթէ յետ ենք գնում, եկէք յետ գնանք մինչեւ վերջ եւ եթէ խօսում ենք ապօրինի հարստանալուց եկէք խօսենք բոլորի մասին:

Միշտ էլ չեմ կարողացել հասկանալ Արամ Սարգսեանին: Քանզի դժւար է հասկանալ մի մարդու, ով իրեն Վազգէնի մահից յետոյ հռչակել էր իր եղբօր քաղաքական իրաւայաջորդը (իրականում Վազգէնի քաղաքական իրաւայաջորդը ՀՀԿ-ն է), բայց հաւատարիմ չմնաց նոյնիսկ իր իսկ հռչակած սկզբունքներին, քանզի Վազգէնը պարտւողական քաղաքականութեան համար իշխանութիւնից հեռացրեց Լեւոն Տէր-Պետրոսեանին, իսկ Արամ Սարգսեանը տարիներ անց գնաց կանգնեց իր եղբօր կողմից հեռացւած Լեւոն Տէր-Պետրոսեանի կողքին:

Այո, Աստւած կայ եւ ամէն ինչ տեսնում է...

Ի դէպ՝ արցախեան պատերազմում եւ բանակաշինութիւնում հերոսացած Վազգէն Սարգսեանի քաղաքական ամենալուրջ քայլերից մեկը համարում եմ Տէր-Պետրոսեանին իշխանութիւնից հեռացնելուց յետոյ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարեանին Հայաստան հրաւիրելու եւ քաղաքական աջակցութիւն ցուցաբերելու փաստը, եւ Վազգէնը չսխալւեց, քանզի օգնեց իշխանութեան գալ մի մարդու, ում օրօք Հայաստանի տնտեսութիւնը զարգացաւ՝ ապահովելով աննախադէպ տնտեսական աճ, իսկ Լեւոն Տէր-Պետրոսեանի անփառունակ իշխանութեան տարիներին Հայաստանից հեռացած շատ քաղաքացիներ սկսեցին վերադառնալ...»,- գրել է Մ. Յարութիւնեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։