Հա

Քաղաքական

30/07/2018 - 11:50

Այսօրւայ պրոցեսներն անցեալով են զբաղւում, այլ ոչ թէ վաղւայ օրւայ կերտումով

Սիրոյ ու համերաշխութեան յեղափոխութիւնից միայն թաւիշն է մնալու, այն էլ որպէս յիշողութիւն, եթէ իշխանութիւնը՝ տնտեսութեան փոխարէն, զբաղւի անցեալի աղտոտ աստառի քաղաքական-դատավարական լւացումներով, այն էլ՝ ակնյայտ վրէժի հոգեբանութեամբ։ 

ԴԱՒԻԹ ՎԱՆԵԱՆ

 

Սիրոյ ու համերաշխութեան յեղափոխութիւնից միայն թաւիշն է մնալու, այն էլ որպէս յիշողութիւն, եթէ իշխանութիւնը՝ տնտեսութեան փոխարէն, զբաղւի անցեալի աղտոտ աստառի քաղաքական-դատավարական լւացումներով, այն էլ՝ ակնյայտ վրէժի հոգեբանութեամբ։ Ու այստեղ բանն այն չէ, որ պրոցեսի մասնակիցները սրիկաներ չեն, այլ այն է, որ նախ՝ խախտւում է արդարութեան ու հաւասարակշռութեան սկզբունքը, քանի որ մեր բոլոր ցաւերի պատճառները Լեւոն Տէր-Պետրոսեանի ծուռ դրւած հիմքերից են գալիս ու այն օրերի տղայական իշխանութեան՝ երկիրը վստահաբար քանդելու, դեմոնտաժելու ու վաճառելու յանցագործ ինքնավստահութիւնից, իսկ Քոչարեանն ու Սարգսեանն էլ այս ամէնի շարունակող-զարգացնողներն էին, եւ երկրորդ՝ հասարակութեան մէջ կուտակւած բացասական իրար ատելու էներգիան ջինի նման բաց է թողնւում լամպից, ու դժւար է լինելու նրան յետ խցկելը, մինչդեռ հայկական յեղափոխութեան առաւելութիւնն էլ հէնց այն էր, որ մարդկային հոգեբանութեան միայն դրական յատկանիշների վրայ եկաւ ու գրեթէ յաղթանակեց։

Տնտեսութիւն կառուցելը հեշտ բան չէ, ու քայլ անելու վերաբերեալ կոչերով ու միայն խառնւածքային միանձնեայ առաջնորդութեամբ չես յաջողի, եւ դրա համար տարիներ կը լինեն անհրաժեշտ, հնարաւոր է որ աւտորիտար մեթոդների կարիքը լինի, այսինքն՝ իշխանութեան հանդէպ վստահութեան պաշարի անհրաժեշտութիւն կը լինի երկարաժամկէտ կտրւածքով, քանզի առանց աւտորիտարիզմի ոչ մի երկիր տնտեսական հրաշքների չի հասել, իսկ այսօրւայ պրոցեսների սխալը այն է, որ դրանց ժամանակը չէր, որովհետեւ այդ պրոցեսները անցեալով են զբաղւում, այլ ոչ թէ վաղւայ օրւայ կերտումով, եւ բացի այդ, իշխանութիւնն էլ դեռ ոչինչ չարած՝ իրեն անտեղի թշնամիներ է ձեռք բերում կամ վատնում է այդ վստահութեան թանկարժէք պաշարը։

Հիմա արդեէ ուշ է։ Հիմա արդէն նոր զոհեր պիտի մատուցւեն հասարակական սպասումների զոհասեղանին։ Բայց աւելի ճիշտ կը լինէր դադարեցնել ինքնախարազանումի այս համազգային պրակտիկան ու սկսել զբաղւել մրցունակ ու հզօր պետութեան շինարարութեամբ։

Մեր մեջ քնած է բոլշեւիկ նիհիլիստը, ու բաւական է տուրք տալ սեփական անցեալի ժխտողականութեանն ու ռէվիզիային, այդ նիհիլիստն արթնանում է ու ամէն բան ներկում գորշ գոյներով, կարծես թէ այս երեսուն տարիներում միայն բացասականն է եղել։

Եթե մեր ներկային վերաբերւում ենք ներողամտութեամբ ու սիրով, ապա այդպէս պիտի վերաբերւէինք նաեւ անցեալին, որովհետւ այն անցեալինն էլ ենք մենք՝ ծափահարող թէ ընդդիմադիր։ Աւելի լաւ չէ՞ր լինի անաչառ քաղաքական գնահատականներ տրւէին երեք նախագահների իշխանութեան բոլոր արատաւոր երեւոյթներին, սակայն հիմնական եռանդը ներդրւէր մեր երկրի սոցիալ-տնտեսական-ռազմական բարեփոխումներին ու վաղւայ Հայաստանի կերտմանը։

Աւելի լաւ կը լինէր։

«yerkirmedia.am»

Յարակից լուրեր

  • «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան
    «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան

    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց հետեւանքներին Հայաստանի վրայ:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը
    Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը

    Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

  • Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը
    Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը

    2018 թ. մայիսին, երբ Հայաստանի նոր իշխանութիւնը պաշտօնապէս ստանձնեց երկրի կառավարման ղեկը, հայաստանեան քաղաքականութեամբ հետաքրքրւած բոլոր շրջանակներում ծագեց այն հարցը, թէ նոր իշխանութիւններն ինչպիսին սոցիալ-տնտեսական քաղաքականութիւն են որդեգրելու՝ երկիրը կառավարելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։