Հա

Քաղաքական

30/07/2018 - 11:30

Ուշքի եկէք, երկիր ենք կորցնում

Իմ կողմից շատ յարգւած, բարեկամութեան ամուր թելերով իմ ընտանիքի հետ կապւած համալսարանական ամբիոնի վարիչ դասընկերս փոքրիկ բանավէճի ժամանակ հարցնում է` դու կողմ չե՞ս, որ մարտի 1-ը բացայայտւի: Չկայ, երեւի, այնպիսի հայ, որ չուզենայ բացայայտւած տեսնել այդ գործը, որ չուզենայ լսել իսկական մեղաւորների անունները: Բայց այն, ինչ այսօր կատարւում է մարտի 1-ն իբր բացայայտելու ուղղութեամբ, թոյլ է տալիս մտածելու միայն, որ ամէն ինչ արւում է այդ գործն ուռա աղմուկներով պարտակելու համար, որպէսզի վերջում զեկուցեն` տեսա՞ք, խոստացել էինք, կատարեցինք:

Իմ կողմից շատ յարգւած, բարեկամութեան ամուր թելերով իմ ընտանիքի հետ կապւած համալսարանական ամբիոնի վարիչ դասընկերս փոքրիկ բանավէճի ժամանակ հարցնում է` դու կողմ չե՞ս, որ մարտի 1-ը բացայայտւի: Չկայ, երեւի, այնպիսի հայ, որ չուզենայ բացայայտւած տեսնել այդ գործը, որ չուզենայ լսել իսկական մեղաւորների անունները: Բայց այն, ինչ այսօր կատարւում է մարտի 1-ն իբր բացայայտելու ուղղութեամբ, թոյլ է տալիս մտածելու միայն, որ ամէն ինչ արւում է այդ գործն ուռա աղմուկներով պարտակելու համար, որպէսզի վերջում զեկուցեն` տեսա՞ք, խոստացել էինք, կատարեցինք:

Պէտք է ընդունել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին ներկայացւած մեղադրանքը, թէ նա 2008 թ. մարտի 1-2-ին տապալել է սահմանադրական կարգը, հետեւանք է առնւազն կանխակալ մօտեցման: Ինչքան էլ ՀԱԿ-ն ու Լեւոն Տէր-Պետրոսեանը ողջունեն ներկայացւած մեղադրանքը, դրանում ակնյայտ երեւում են հալածանքի տարրերն ու քաղաքական հետապնդումի երանգները, որոնք միով բանիւ մէկ բան են միայն նշանակում` այն, որ Հայաստանում անառողջ գործընթացներ են սկսւում: Իսկ ամենազարմանալին էլ այն է, որ այդ գործընթացները ճանապարհ են գցում ոչ թէ կողմնակի, անաչառ մարդիկ, այլ օրւայ իշխանութիւնը եւ ՀՀ առաջին նախագահը, որոնք 10 տարի շարունակ մարտի 1-ի ոչ թէ բացայայտման կողմնակիցը, այլ շահառուն եղան եւ այն ծառայեցրեցին որպէս սեփական քարոզչութեան հիմք:

Մարտի 1-ի հետաքննութեան, ուսումնասիրութեան, մեղաւորների յայտնաբերման գործընթացներ մինչ այս էլ եղել են, սակայն նոր իշխանութիւնը, ինչպէս տեսնում ենք, այսօր փորձում է այդ հարցը լուծել մէկ հարւածով` «մեղաւորը նա է եւ վերջ» կացնային սկզբունքով: Սա, անշուշտ մօտեցում չէ` ոչ իրաւական եւ ոչ էլ նոյնիսկ քաղաքական առումով: Ըստ էութեան հաշւեյարդարի իւրօրինակ աւանդոյթի սկիզբ է դրւում, ինչը մեզ լաւ տեղ չի տանելու:

Ռոբերտ Քոչարեանի առջեւ ժամանակին պահանջ էր դրւել քաղաքական գնահատական տալ Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան տարիներին: Ընդհանուր համաձայնութեամբ դա չարւեց, որովհետեւ խօսքը ՀՀ առաջին նախագահի մասին էր եւ դրանով կարող էր սկիզբ դրւել նախորդներին սեւացնելու, նրանց հետ հաշւեյարդար տեսնելու տխուր աւանդոյթին: Կշեռքի վրայ դրէք մարտի 1-ի ընդհարումը, որի բուն մեղաւորն ենք բոլորս եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի յանցագործութիւնները, որոնց արդիւնքում մի ողջ ժողովուրդ զրկւեց իր սեփականութիւնից, տարիներ շարունակ դատապարտւեց ապրելու ցրտի ու մթի մէջ, որի անմիջական հրամանով ու մասնակցութեամբ արգելւեց առանձին քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպութիւնների գործունէութիւնը: Այս համեմատութեան մէջ Լեւոն Տէր-Պետրոսեանը հաստատ չի շահում, իսկ եթէ հետապնդէին, նա մինչ օրս նստած կը լինէր բանտում: Այսօր, սակայն, նա եւ իր հոգեզաւակ Նիկոլ Փաշինեանը, որոնց մեղքը մարտի 1-ի գործով դեռ իսկապէս պէտք է ուսումնասիրւի, ամէն ինչ անում են` «մեղաւորին» րոպէ առաջ որոշելու եւ կալանաւորելու համար: Սա ոչ միայն համոզիչ չէ, այլեւ մարդկային առումով է անհասկանալի: Սա անհասկանալի է մի ճղճիմ գործընթացի ֆոնին, որին «յեղափոխութիւն» մեծադղորդ անւանումն են տւել, բայց որը ծառայեցւում է պետութեան միջազգային հեղինակութեան ոչնչացմանը, ազգային արժէքների մերժմանն ու դուրսմղմանը, արցախեան հերոսամարտի, Հայ Առաքելական Եկեղեցու եւ հայ աւանդական ընտանիքի նսեմացմանը, ազգային բանակի թուլացմանը եւ, առհասարակ, աշխարհի առաջ մեր կապիտուլացմանը: Տէր-Պետրոսեանի թեզն է` լաւագոյն պաշտպանութիւնը անպաշտպան լինելն է: Ահա, թէ ուր են տանում Հայաստանը մերօրեայ «յեղափոխական» իշխանութիւնները: Այսքանից յետոյ, բնական է, որ պէտք է հետապնդւեն Արցախեան հերոսամարտի մեծագոյն դերակատարները, իսկ ապրիլեան պատերազմի հերոսի հասցէին պէտք է ասէին, թէ նա չի էլ իմացել` ինչ է կատարւում իր շուրջը:

Ակնյայտ չէ՞, որ Նիկոլ Փաշինեանն ինչ էլ անի, չի կարողանալու Ռոբերտ Քոչարեանի ղեկավարման տարիների Հայաստանին հասնել տնտեսական տեմպերով: Դա նոնսենս է այս իշխանութիւնների համար, որոնք 2-3 ամսում արդէն հասցրել են այնպէս անել, որ ոչ մի խելացի մարդ չի համարձակւում որեւէ խօսք ասել: Չկայ այդ խօսքն ընկալող ժողովուրդ, այլ կա միայն նիկոլամանիայով տառապող մի հիւանդ մասսա, որի թմրադեղի դոզան պէտք է ամէն օր աւելացնել, այլապէս նա ոտնատակ կը տայ բոլորին` Նիկոլին էլ հետը: Նման հասարակութեամբ հասնել զարգացմա՞ն: Ինչի՞ մասին է խօսքը: Ու դեռ ինչքա՞ն կարող են ձգել, դեռ ինչքան կարող են այլասերել ու ապականել հասարակութեանը, նրան կերակրել անհիմն ու անիմաստ խոստումներով: Քոչարեանը երիցս ճիշտ է` սա պետութեան հիմքերի տակ դրւած ական է, որ այսօր, վաղը պայթելու է եւ պայթելու է հաստատ:

Մեր որոշ քաղաքագէտներ երէկւայ դէպքերի հետ կապւած ակտիւացել են «Ֆէյսբուքում» եւ գրում են, թէ Քոչարեանին կալանաւորելով` բարձրացնում ենք մեր երկրի միջազգային հեղինակութիւնը: Բա ինչպէ՞ս չասես` ձուն գայ քաղաքագէտ գլխիդ: Քանի՞ ազգ ու ժողովուրդ գիտես, որ իր առաջնորդին դաւաճանել, գլուխը կերել է ու այժմ երջանիկ եւ հեղինակաւոր ազգերի շարքում է: Մի՞թէ, որպէսզի Նիկոլ Փաշինեանին Թրամփն արժանացնի իր ընդունելութեանը, պէտք է Քոչարեանը բանտում լինի, միւս նախագահի եղբօր որդին հետախուզման, նախկին Պնախարարը` փախուստի մէջ: Իսկ գուցէ Նիկոլ Փաշինեանին դրսում լուրջ չեն ընդունում, որովհետեւ նրա քաղաքական հայրերից մէկը, որ կրթահամալիրի տնօրէն է, շորտիկո՞վ է ընդունում պետութեան ներկայացուցիչ համարվող նախարարին: Մտածելու բան կայ այստեղ:

Փաշինեանն ասում է, որ ինքը ՅՔԾ-ի գործերին չի միջամտում եւ դատարաններն էլ Հայաստանում անկախ են: Տեսնենք: Ահաւասիկ ես հրապարակաւ յայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինեանը պետական յանցագործ է, որովհետեւ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելուց եւ ոչ լեգիտիմ ճանապարհով վարչապետի պաշտօնը ձեռք գցելուց յետոյ, ժողովրդի անունից քանդել է պետական եւ հասարակական կարեւոր ինստիտուտները, գերատեսչութիւնները լցրել տառացիօրէն դեբիլ, հայերէն գրել-կարդալ չիմացող, աղանդաւոր եւ այլասերւած մասսայով եւ ամէն ինչ անում է Հայաստանը կործանելու համար: Նիկոլ Փաշինեանին այդ գործում օգնում են արտաքին ուժերը` մասնաւորապէս «արաբական գարունները» ֆինանսաւորած փողային կենտրոնները, ինչպէս նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, որ 20 տարի անց էլ չի յաղթահարել ներքին ռեւանշիզմը: Յարգելի նորանկախ ՅՔԾ, սա ընդունէք, խնդրեմ, որպէս հաղորդում յանցագործութեան մասին: Այլեւս անհնար է ըմբոշխնել այս թատերական շոուն, ուշքի պէտք է գալ, Երկիր ենք կորցնում…

Էդիկ Անդրէասեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։