Հա

Քաղաքական

31/07/2018 - 08:45

Պետական այցով Հայաստանում է Իտալիայի նախագահը

Երէկ՝ յուլիսի 30-ին պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիօ Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ:

«alikonline.ir» - Երէկ՝ յուլիսի 30-ին պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիօ Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ:

Երկօրեայ պետական այցն իրականացւում է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հրաւէրով:

Նախագահ Մատարելլայի գլխաւորած պատւիրակութեան կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցութեան նախարար Էնցօ Մոաւերօ Միլանեսին, պաշտօնատար այլ անձինք:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։

Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել հայ-իտալական համագործակցութեան լայն օրակարգի շուրջ, նշել, որ երկու երկրների բազմաշերտ յարաբերութիւններն ունեն զարգացման մեծ ներուժ եւ համատեղ ջանքերի շնորհիւ հնարաւոր է հասցնել որակական նոր մակարդակի։

Հանդիպման աւարտին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիօ Մատարելլային պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Իտալիայի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի համար:

Հանդիպմանը հետեւել է երկու նախագահների համատեղ ճեպազրոյցը, որի ընթացքում ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը նշել է, որ Իտալիան կը շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը եւ կը խորացնի Հայաստանի հետ յարաբերութիւնները:

Իտալիայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ իր երկիրն անպայման կաջակցի ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: «Կանենք ամեն ինչ, որ մեկնարկեն խաղաղ բանակցութիւններ եւ կը փորձենք միայն քաղաքական, այլ ոչ թէ ռազմական լուծման ճանապարհներ գտնել, որոնք կը լինեն երկարատեւ, միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, միջազգային իրաւունքի բոլոր սկզբունքների հիման վրայ»,- ասել է նա:

Իտալիայի նախագահ Սերջիօ Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ երէկ այցելել է Մատենադարան` Մեսրոպ Մաշտոցի անւան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտ:

Շրջայցի ընթացքում նրանց ներկայացւել է հայ գրչութեան կենտրոնները, այնուհետեւ ծանօթացրել են հայ գրերին, Աստւածաշնչին, Աւետարանին: Այցի վերջում Իտալիայի նախագահին նւիրել են երկու գիրք: Սերջիօ Մատարելլան էլ իր հերթին նւիրել է մեդալ:

Նշենք, որ պետական այցի շրջանակում, այսօր՝ յուլիսի 31-ին Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենայ ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան հետ, կը հիւրընկալւի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Սերջիօ Մատարելլայի գլխաւորած պատւիրակութիւնը կայցելի Մեծ Եղեռնի յուշահամալիր, ծաղկեպսակ կը դնի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող յուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայութեամբ տեղի կունենայ հայ-իտալական մշակութային ժառանգութեան պահպանութեան կենտրոնի բացման արարողութիւնը:

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»
    Իրանագէտ. «Հայաստանն ու Իրանը իրար լաւ չեն ճանաչում»

    Հայ-իրանական յարաբերութիւններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում շեշտեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։ 

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակացութեամբ. ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհաւորել են Հանրապետութեան նախագահին
    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակացութեամբ. ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհաւորել են Հանրապետութեան նախագահին

    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձներ են յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։