Հա

Քաղաքական

31/07/2018 - 12:20

«Ժողովուրդ». «Երեւանի աւագանու ընտրութիւնները՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները հնա­րաւոր է անցկացւեն սեպտեմբեր ամսին: Նոյնիսկ մատնանշւում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարութիւնը հէնց այդ կիրակիներից որեւէ մէկն է դիտարկում, որպէսզի արդէն սեպ­տեմբերի 29-ին՝ Երեւանի 2800-ամեակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենայ:

«alikonline.ir» - ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները հնա­րաւոր է անցկացւեն սեպտեմբեր ամսին: Նոյնիսկ մատնանշւում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարութիւնը հէնց այդ կիրակիներից որեւէ մէկն է դիտարկում, որպէսզի արդէն սեպ­տեմբերի 29-ին՝ Երեւանի 2800-ամեակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենայ: Գրում է «yerkir.am»-ը:

Տեղեկութիւնը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյեանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապե­տի թեկնածուների մէջ էր: «Ես նման տեղեկութիւն չունեմ, բայց կարծում եմ՝ Երեւանի տօնին կը լինի քաղաքապետ»,- ասել է նա:

Ստացւում է՝ կուսակցութիւնները բաւական կարճ ժամանակ ունեն ընտրութիւններին պատրաստւելու եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար: Յիշեցնենք՝ յուլիսի 9-ին Տարօն Մարգարեանը յայտարարեց Երեւանի քաղաքապետի պաշտօնից իր հրաժարականի մասին, որից յետոյ աւագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցութիւնները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ աւագանու նիստը բոյկոտեցին՝ այդպէս իրաւական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրութիւնների անցկացման համար»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։