Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 31 Յուլիսի 2018 13:10

Տիգրան Բալայեան. «Որեւիցէ քայլ չպէտք է անենք, որից կը տուժի ՀԱՊԿ-ի հեղինակութիւնը»

Իւրի Խաչատուրովը դեռեւս ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար է եւ, քանի դեռ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը որոշում չի կայացրել նրա փոխարինման վերաբերեալ, նա շարունակում է մնալ այդ պաշտօնին. այսօր լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարեց ՀՀ ԱԳՆ մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեանը: 

«alikonline.ir» - Իւրի Խաչատուրովը դեռեւս ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար է եւ, քանի դեռ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը որոշում չի կայացրել նրա փոխարինման վերաբերեալ, նա շարունակում է մնալ այդ պաշտօնին. այսօր լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարեց ՀՀ ԱԳՆ մամլոյ խօսնակ Տիգրան Բալայեանը: Գրում է «yerkir.am»-ը:

Ըստ նրա` նախկինում եղել է այնպէս, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը վաղաժամ դադարեցրել է իր լիազօրութիւնները եւ նրան փոխարինել է առաջին տեղակալը: Բալայեանի խօսքով` կոնսենսուսի արդիւնքում պէտք է որոշւի, թէ ով կը փոխարինի Խաչատուրովին  եւ ինչ ժամանակահատւածում:

«Մեր քայլն արդէն արել ենք` դիմել ենք ՀԱՊԿ գործընկեր երկրներին` առաջարկելով սկսել փոխարինման գործընթացը: Հայաստանը տրամադրւած է նրան, որ որեւիցէ քայլ չպէտք է անենք, որից կը տուժի ՀԱՊԿ-ի հեղինակութիւնը, եւ մենք շահագրգռւած ենք, որ ՀԱՊԿ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը: Սրա մասին տեղեկացրել ենք թէ' հրապարակային, թէ' մեր գործընկերների հետ շփումներում»,- նշեց ԱԳՆ մամուլի խօսնակը:

Տիգրան Բալայեանի համոզմամբ` Հայաստանի ներգրաււածութիւնը ՀԱՊԿ-ում նպաստել է միայն այդ կառոյցի ուժեղացմանը: «Կարեւորագոյն փաստաթղթերը ՀԱՊԿ-ում ընդունւել են հէնց մեր նախագահութիւնների օրօք: Օրինակ` 2009-ին ՀԱՊԿ-ում մեր նախագահութեան օրօք ընդունւեց «Խաղաղապահ ուժերի ծառայութեան մասին» համաձայնագիրը»,- նշեց նա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ