Հա

Քաղաքական

31/07/2018 - 14:10

Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման դէմ բողոքն այսօր կը ներկայացւի վերաքննիչ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները պատրաստւում են այսօր ՀՀ վերաքննիչ քրէական դատարան ներկայացնել Քոչարեանի կալանաւորման դէմ ներկայացւած բողոքը: 

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները պատրաստւում են այսօր ՀՀ վերաքննիչ քրէական դատարան ներկայացնել Քոչարեանի կալանաւորման դէմ ներկայացւած բողոքը: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Քոչարեանի պաշտպան Արամ Օրբէլեանը:

Նա նշեց, որ փաստաբանների խումբն աշխատում է բողոքն ամբողջական տեսքի բերելու վրայ, եւ եթէ ինչ-որ բան չփոխւի` այսօր արդէն մուտք կանեն դատարան:

Յիշեցնենք, որ յուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Վաչէ Մարգարեանը 8 ժամ տեւած քննութիւնից յետոյ բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու վերաբերեալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդութիւնը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանաւորւեց 2 ամիս ժամկէտով։

Յուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարեանը հրաւիրւել էր ՀՀ յատուկ քննչական ծառայութիւն՝ Մարտի 1-ի գործով, որպէս վկայ հարցաքննւելու: Աւելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրւեց ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ, տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարեանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ իրեն առաջադրւած մեղադրանքը շինծու է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։