Հա

Քաղաքական

01/08/2018

Արթուր Եղիազարեան. «ՀՅԴ-ն Երեւանի աւագանու ցուցակը դեռեւս ամբողջականացնում է, քաղաքապետի թեկնածուի հարցը դեռ չի որոշւել»

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դեռեւս չի որոշել, թէ ով է գլխաւորելու ՀՅԴ ցուցակը Երեւանի աւագանու ընտրութիւններին: 

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դեռեւս չի որոշել, թէ ով է գլխաւորելու ՀՅԴ ցուցակը Երեւանի աւագանու ընտրութիւններին: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանը:

«Մենք դեռ քաղաքապետի  թեկնածու չենք որոշել, ունենք մի քանի տարբերակներ, եւ հարցը դեռ քննարկման փուլում է»,- ասաց նա:

Արթուր Եղիազարեանը հերքեց մամուլում շրջանառւող այն տեղեկութիւնը, թէ ՀՅԴ-ում ցանկութիւն կայ քաղաքապետի թեկնածու առաջադրել տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ, իրաւաբան Սուրէն Պարսեանին, ով նաեւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատուն է: «Այդ տեղեկութիւնն իրականութեանը չի համապատասխանում, այսինքն՝ չկայ նման տարբերակ»,- ասաց նա:

Արթուր Եղիազարեանը նշեց, որ ցուցակը դեռեւս ամբողջականացնում են եւ դրանից յետոյ միայն կը յայտնեն նաեւ ցուցակը գլխաւորողի անունը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։