Հա

Քաղաքական

01/08/2018

«Հանրապետութիւն» եւ «Լուսաւոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զէյնալեա՞նն է

«Հանրապետութիւն» եւ «Լուսաւոր Հայաստան»  կուսակցութիւնները  առաջիկայ երկու օրւայ ընթացքում կը յայտարարեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու Երեւանի աւագանու ընտրութիւններին եւ ով է գլխաւորելու աւագանու ցուցակը։

«alikonline.ir» - «Հանրապետութիւն» եւ «Լուսաւոր Հայաստան»  կուսակցութիւնները  առաջիկայ երկու օրւայ ընթացքում կը յայտարարեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու Երեւանի աւագանու ընտրութիւններին եւ ով է գլխաւորելու աւագանու ցուցակը։ «news.am»-ի տեղեկութիւններով՝ քննարկումները հիմնականում երկու կուսակցութիւնների՝ դաշինքով մասնակցելու շուրջ են ընթանում։

Այդ նոյն աղբիւրների փոխանցմամբ՝ եթէ դաշինքով մասնակցեն, ապա   քաղաքապետի թեկնածուն լինելու է արդարադատութեան նախարար Արտակ Զէյնալեանը։  Ամէն դեպքում, թէ´ «Լուսաւոր Հայաստան»-ից, թէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնից  պնդում են, որ քննարկումները ընթանում են նաեւ ՔՊ-ի հետ եւ  դեռ վերջնական չէ, որ «Ելք» դաշինքով չեն մասնակցելու։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։