Հա

Քաղաքական

01/08/2018 - 10:20

Եթէ Ռոբերտ Քոչարեանի գործը ներկայացւի ՄԻԵԴ, ապա Հայաստանը կը դատապարտւի. Փարիզի փաստաբանների պալատի անդամ

Փարիզի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սեւակ Թորոսեանը, ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորմանը, գրել է.

 «alikonline.ir» - Փարիզի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սեւակ Թորոսեանը, ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորմանը, գրել է.

«1998 մինչեւ 2008 թւականերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ձերբակալութիւնը լաւ լուր չէ: Անկախ նրանից` մենք սիրում ենք նրան, թէ ատում, «Սիրում ենք նրան, թէ ատում ենք», ժողովրդական վրէժխնդրութիւնը իրաւական պետութեան մէջ անընդունելի է: Գրում է «168.am»-ը:

«Սահմանադրական կարգի տապալումը», որն է՝ մեղադրանքի հիմքը, անհիմն է: Բացառութեամբ, հաւանաբար, աֆրիկեան որոշ երկրների, որտեղ դեռեւս կիրառւում է քաղաքական յանցագործութիւնը: Եթէ այդ գործը ներկայացւի Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, ապա Հայաստանը կը դատապարտւի: Հանրապետութեան նախագահի՝ քաղաքական յանցագործութիւնների փաստերի եւ իր պարտականութիւնների կատարման համար ժամանակաւոր կալանաւորման հետեւանքներն անհաշւելի են: Նոր վարչապետի նպատակն էր՝ վերականգնել դատական նկատմամբ վստահութիւնը: Դա բաց թողնւեց: Ինչպիսի կորուստ: Դա գեղեցիկ յեղափոխութիւն էր: Այժմ այն աւարտւեց»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։