Հա

Քաղաքական

01/08/2018 - 12:10

Վարչապետ Փաշինեանը հանրահաւաք է հրաւիրել

Օգոստոսի 17-ին՝ իր վարչապետութեան 100 օրւայ կապակցութեամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հանրապետութեան հրապարակում 18:00-ին հանրահաւաք է հրաւիրել:

«alikonline.ir» - Օգոստոսի 17-ին՝ իր վարչապետութեան 100 օրւայ կապակցութեամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հանրապետութեան հրապարակում 18:00-ին հանրահաւաք է հրաւիրել: Այս մասին նա կոչով դիմել է ֆէյսբուքեան իր էջում: Գրոէմ է «yerkir.am»-ը:

«Չգիտեմ՝ դուք ինչպէս, բայց ես Ձեզ շատ եմ կարօտել, ուզում եմ, որ մենք նորից շփւելու հնարաւորութիւն ունենանք»,- ասաց նա:

Փաշինեանը նշեց, որ ցանկանում է հանրահաւաքի միջոցով կարեւոր խօսակցութիւն ունենալ այն մասին, թէ Հայաստանի Հանրապետութիւնում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրւայ ընթացքում, եւ ինչ է տեղի ունենալու յետոյ, ինչ քայլեր է ձեռնարկել կառավարութիւնը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, եւ կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստւում առաջիկայում այդ զարգացումն ապահովել, ինչ զարգացումներ, ինչ մարտահրաւէրներ կան, եւ ինչպէս ենք մենք կարողանալու այդ ամէնի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարաւորութիւններն օգտագործել, մարտահրաւէրները կառավարել, եւ ընդհանրապէս խօսել այսօրւայ Հայաստանի, երէկւայ եւ վաղւայ Հայաստանի մասին:

Յարակից լուրեր

  • Ընտրակաշառք` Փաշինեանից
    Ընտրակաշառք` Փաշինեանից

    Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ուշացած կոչը, ուղղւած հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ բացայայտ ընտրակաշառք եւ պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դէպք:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

  • Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից
    Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

    Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անվտանգութեան խորհրդի դռնփակ նիստից յետոյ Բելառուսիայում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստից մանրամասներ, ինչը բարկացրել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին: 

  • Ժողովրդին մեղադրելու արւեստը
    Ժողովրդին մեղադրելու արւեստը

    Ով ինչ ուզում է ասի,  մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի։ Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է։ Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՚ ներշնչարանն է եւ թէ ապաւէնը։ Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, թէ  այս համոզումն ու հաւատքը հետեւողականապէս ունեցել է եւ ունի միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։

  • Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին
    Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին

    Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցւի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։