Հա

Քաղաքական

01/08/2018 - 13:30

Արշաւիր Ղարամեան. «Անթոյլատրելի եմ համարում «հողերի յանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը. Կոչ եմ անում դուրս գալ փողոց»

Արցախի նախագահի` յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրէն Արշաւիր Ղարամեանն անդրադարձել է տարածքային զիջումների մասին յայտարարութիւններին։

«alikonline.ir» - Արցախի նախագահի` յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրէն Արշաւիր Ղարամեանն անդրադարձել է տարածքային զիջումների մասին յայտարարութիւններին։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Նա այս առնչութեամբ «Facebook»-ի իր էջում գրել է.

«Յարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարաւորութիւնների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիւացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագէտների, սոցիալական ցանցերի ակտիւ օգտատէրերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին յայտարարութիւնները:

Յատկապէս այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիւօրէն նախապատրաստւում է ռազմական գործողութիւնների վերսկսմանն ու առաւել կոշտացնում իր մաքսիմալիստական մօտեցումները, անթոյլատրելի եմ համարում «հողերի յանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը, մանաւանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արեան գնով ձեռք բերւած յաղթանակի արդիւնքն են, որոնք պարտաւոր ենք սրբօրէն պահել ու պաշտպանել:

Հաշւի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծւած բարդ եւ վտանգաւոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտութիւնը, այսօրինակ յայտարարութիւնների շարունակման դէպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց եւ արցախցու կամքն ու վերաբերմունքն արտայայտել այս վտանգաւոր գործընթացի վերաբերեալ:

Մենք ուժեղ ենք միասին։

Արցախի հերոս, «Ոսկէ արծիւ» եւ «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախեան շարժման ակտիւ մասնակից, 1988 թւականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամաւորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիօն) հրամանատար, գեներալ-լէյտենանտ Արշաւիր Ղարամեան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։