Հա

Քաղաքական

01/08/2018 - 14:30

Հայկական դուխ, ռուսական ապտակ

Վարչապետ Փաշինեանի՝ օրեր առաջ տւած հարցազրոյցը «էխո Մոսկւի» ռադիոկայանի գլխաւոր խմբագիր Ալեքսէյ Վենեդիկտովին բաւականին ուշագրաւ էր: Պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ շփումների ու յարաբերութիւնների մասին հարցին` նա ասել է. «Անկեղծ ասած` ես այդ ամէնն աւելի բարդ էի պատկերացնում: Բայց Ռուսաստանի նախագահի հետ շփումն աւելի հեշտ ու հաճելի էր, քան ինձ էր թւում: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ եւ անկեղծ մարդ է: Ի՞նչ է գոհացնում մեր յարաբերութիւններում, այն, որ մենք ամէնի մասին խօսում ենք ուղիղ եւ անկեղծ»:

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

 

Վարչապետ Փաշինեանի՝ օրեր առաջ տւած հարցազրոյցը «էխո Մոսկւի» ռադիոկայանի գլխաւոր խմբագիր Ալեքսէյ Վենեդիկտովին բաւականին ուշագրաւ էր: Պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ շփումների ու յարաբերութիւնների մասին հարցին` նա ասել է. «Անկեղծ ասած` ես այդ ամէնն աւելի բարդ էի պատկերացնում: Բայց Ռուսաստանի նախագահի հետ շփումն աւելի հեշտ ու հաճելի էր, քան ինձ էր թւում: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ եւ անկեղծ մարդ է: Ի՞նչ է գոհացնում մեր յարաբերութիւններում, այն, որ մենք ամէնի մասին խօսում ենք ուղիղ եւ անկեղծ»:

Աւելի ուշ վարչապետ Փաշինեանը ռուսական ուղղութեամբ արեց մէկ այլ` ոչ պակաս ուշագրաւ յայտարարութիւն: Տւեալ պարագայում` եւ' ուշագրաւ, եւ' դուխով: Խօսելով ԼՂ հակամարտութեան մասին` նա մի քանի անգամ կրկնել է, որ «Ռուսաստանը, լինելով գերտէրութիւն, ունի բոլոր լծակները` թոյլ չտալու Ադրբեջանին, որ դիմի ակտիւ ռազմական գործողութիւնների Ղարաբաղում»:

Դեռ մի կողմ, թէ ի՞նչ են անում ՀՀ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն, եւ ՀՀ-ն, առհասարակ, եթէ «Ադրբեջանին զսպելու բոլոր լծակները Ռուսաստանի ձեռքին են», բացի այդ` ինչո՞ւ է ՀՀ վարչապետը Ռուսաստանին լսեցնում այս ամէնը: Բանն այն է, որ եթէ «Ադրբեջանին զսպելու բոլոր լծակները Ռուսաստանի ձեռքին են», ու այն, որպէս գերտէրութիւն, կարող է թոյլ չտալ Բաքւին` նոր պատերազմ սկսել, կը նշանակի, որ Մոսկւան կարող է նաեւ թոյլ տալ Բաքւին` սկսել այդ նոր պատերազմը: Եւ Հայաստանի վարչապետը սա բարձրաձայնում է, ինչպէս ասում են, Կրեմլի, Սպիտակ տան, Բրիւսէլի ու Սորոսի աչքի առաջ: Ինչո՞ւ, որովհետեւ նոր պատերազմը Հայաստանի նոր իշխանութեանն անխուսափելի՞ է թւում, ու պէտք է մէկը, ում վրայ կարելի է բարդել դրա մե՞ղքը: Մանաւանդ, որ Հայաստանի Հանրապետութեան հրապարակի ժողովրդի կարծիքով` Հայաստանի նոր իշխանութիւնները երբեք չեն սխալւում ու պատրաստ են Ալիեւին դուխով ծնկի բերել, սակայն` միայն դուխով:

Ինչեւէ, վարչապետ Փաշինեանի այս` ռուսական ուղղւածութեան յայտարարութիւններից յետոյ, Պուտինն ու Փաշինեանը հեռախօսազրոյց ունեցան: Թէ ի՞նչ են խօսել ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը, ասում են` նոյնիսկ Արարատ Միրզոյեանը չգիտի: Իսկ աւելի ուշ Հայաստան վերադարձան երկրորդ նախագահ Քոչարեանն ու ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Խաչատուրովը, որոնք ՀՔԾ մտնելուն պէս մեղադրւեցին սահմանադրական կարգ տապալելու մէջ, ու երկուսին կալանաւորելու միջնորդութիւն ներկայացւեց դատարան, արդիւնքում` գիտենք, Քոչարեանն այս պահին անազատութեան մէջ է, Խաչատուրովը` գրաւի դիմաց ազատ:

Հէնց այս խորաապատկերին յայտարարութեամբ է հանդէս գալիս ՌԴ ԱԳ նախարարը: Լաւրովն իր երկրի անունից մտահոգութիւն է յայտնում Հայաստանում որոշ յայտնի քաղաքական գործիչների կալանաւորման փաստի կապակցութեամբ եւ, ուշադրութիւն, ընդգծում. «Վերջին օրերի իրադարձութիւնները խախտում են, ակնյայտօրէն խախտում են լաւատեսական տրամադրութիւններն ու հակառակն են Հայաստանի նոր իշխանութիւնների այն յայտարարութիւնների, թէ իրենք չեն պատրաստւում հետապնդել իրենց նախորդներին` քաղաքական նկատառումներից ելնելով»: Այլ կերպ ասած, ըստ Լաւրովի, իսկ Լաւրովը Ռուսաստանն է, այն Ռուսաստանը, որն ունի Ադրբեջանին զսպելու /եւ բաց թողնելու/ բոլոր լծակները, վերջին օրերին կալանաւորւած յայտնի քաղաքական գործիչները, իսկ նրանք, հասկանալի է, Քոչարեանն ու Խաչատուրովն են, անազատութեան մէջ են յայտնւել, քանի որ Հայաստանի նոր իշխանութիւնները, թէեւ աւելի վաղ հակառակն էին ասում, բայց հետապնդում են իրենց նախորդներին, այն էլ, ուշադրութիւն, քաղաքական նկատառումներից ելնելով:

Ու մինչ Հայաստանի հպարտ քաղաքացիները, Սպիտակ տան այգում կաղին ուտող սկիւռիկի կողքի մեր պաղ-պաղ աղբիւրները եւ պարոն Սորոսի խեղճ ու միամիտ ժառանգները յայտարարում են, թէ Ռուսաստանի ի՞նչ գործն է քիթը խոթել Հայաստանի սոււերեն գործերի մէջ, ասեմ, որ, օրինակ, Իւրի Խաչատուրովը հիմա ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարն է, իսկ ՀԱՊԿ-ի մէջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Այսինքն` եթէ Հայաստանի նոր իշխանութիւնը որոշում է, որ ՀԱՊԿ գործող գլխաւոր քարտուղարը մեղաւոր է 10 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների համար, ապա հեղինակազրկում է ՀԱՊԿ-ին, ինչը անել կոնկրետ Ռուսաստանը թոյլ չի տալիս նոյնիսկ ՆԱՏՕ-ին: Ի դէպ, ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար, ազգութեամբ նորւեգացի Իենս Սթոլթենբերգը, ով ժամանակին եղել է Նորւեգիայի վարչապետ, նոյնպէս կարող է մեղադրւել հայրենիքում, օրինակ` կոռուպցիայի համար, ինչն, ի դէպ, անգամ Նորւեգիայում կայ, բայց դուք պատկերացնո՞ւմ էք Թրամփի դէմքն ու քայլերը, երբ Նորւեգիան որոշի, որ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը պէտք է կալանաւորւի: Ու, եթէ Միացեալ Նահանգները Նորւեգիայից պահանջի առնւազն յարգել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու Դաշինքն` առհասարակ, դա կը նշանակի, որ ԱՄՆ-ը քիթը խոթում է նորւեգական գործերի մէ՞ջ, թէ՞ կը նշանակի, որ Նորւեգիան է այնքան անփորձ, որ դիւանագիտութիւնն ու արտաքին քաղաքականութիւնը շփոթել է սիրողական ձկնորսութեան հետ:

Ամէն դէպքում Մոսկւան հասցնում է առաջին ապտակները: Յուսանք, որ սրանք վերջինը կը լինեն: Յոյս ունենանք, որ Հայաստանի նոր իշխանութիւնները վերջապէս կը կողմնորոշւեն ու կասեն` հիմա Ռուսաստանը գերտէրութիւն է, որն ունի բոլոր լծակները Ադրբեջանին զսպելու համա՞ր, թէ՞ Ռուսաստանն այն պետութիւնն է, որ քիթը խոթում է մեր ներքին գործերի մէջ: Ամէն դէպքում`Ռուսաստանին չնեղացնելու ու չսադրելու այլընտրանքն ամենեւին էլ նրա գաւառը կամ ստրուկը դառնալը չէ, այլ կոչւում է դիւանագիտութիւն, որի «շկոլան» մենք չունենք, իսկ, օրինակ, Լաւրովը գերազանց անցել է: Իմիջիայլոց, նա յայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանը մի քանի անգամ իր մտահոգութիւնը հասցրել է Հայաստանի նոր իշխանութիւններին` կապւած յայտնի քաղաքական գործիչների կալանաւորումների հետ… Աւելի պարզ` սա նշանակում է, որ, ըստ Լաւրովի, Հայաստանի նոր իշխանութիւնները չեն հասկացել ու շարունակում են չհասկանալ Մոսկւայից հասած մեսիջները, իսկ սա արդէն ախտանիշ է: Նկատի չունեմ` Մոսկւային չհասկանալը, նկատի ունեմ` դիւանագիտական մեսիջ չհասկանալն ու նման ապտակները չկանխելը, այն պարագայում, երբ Փաշինեանն ու Պուտինը, ներողութիւն, բայց իբր «շատ անկեղծ ու ուղիղ են խօսում»:

Իսկ վարչապետ Փաշինեանը օգոստոսի 17-ին Հանրապետութեան հրապարակում հանրահաւաք է հրաւիրում, որ միասին նշւի նրա վարչապետութեան 100 օրը, քանի որ ինքը կարօտել է ժողովրդին։ Ո՞վ չէր կարօտի, չէ՞ որ Հանրապետութեան հրապարակում հաւաքւած ժողովուրդը հա'մ ուժ է, հա'մ էլ ուժ է տալիս երկրի ներսում, բայց նաեւ` դրսո՞ւմ։ Առաջինը` ցոյց տալու, երկրորդը ստանալու կարիքը կայ, միայն դուխը բաւարար չէ։

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից
    Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

    Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անվտանգութեան խորհրդի դռնփակ նիստից յետոյ Բելառուսիայում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստից մանրամասներ, ինչը բարկացրել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին: 

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։