Հա

Քաղաքական

01/08/2018 - 14:20

ՀՅԴ-ին առաջարկում են ներգրաււել ձեւաւորւելիք հարթակում եւ մասնակից դառնալ «Հիւսիս-հարաւ»-ի գործընթացներին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնն արձագանգել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի բաց նամակին, որը վերաբերում էր «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքին:

«alikonline.ir» - ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնն արձագանգել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի բաց նամակին, որը վերաբերում էր «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքին: Գրում է «news.am»-ը: 

Նախարարութեան պատասխանում ասւում է. 

«Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագոյն ռազմավարական ծրագրերից մւկը, ՀՀ ղեկավարութեան եւ հանրութեան ուշադրութեան կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական եւ փորձագիտական ուսումնասիրութիւն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսւում է։ 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպութիւն» ՊՈԱԿ-ի եւ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ներկայացուցիչների միջեւ մինչ այս արդէն տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում հանգամանալից պարզաբանումներ են տրւել նրանց կողմից հրապարակայնօրէն բարձրացւած իւրաքանչիւր հարցադրման վերաբերեալ։ 

Բացի այդ, նախարարութիւնը պատրաստակամութիւն է յայտնել լայն համագործակցութեան՝ ծրագրի վերաբերեալ նրանց տրամադրելու ցանկացած փաստաթուղթ (բացառութեամբ, եթէ դրանց տրամադրումը եւ/կամ հրապարակումը օրէնքով կամ պայմանագրերով սահմանափակւած չեն)։ 

Մէկ անգամ եւս ընդգծում ենք, որ ծրագրի պատասխանատուները շահագրգիռ են, որպէսզի «Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հետ կապւած ցանկացած հարց պատշաճ պարզաբանւած լինի ինչպէս հետազօտական գրասենեակի, այնպէս էլ հանրութեան համար։ 

Ի դէպ, հանրութեան հետ սերտ համագործակցութեան պատրաստակամութեան մասին յուլիսի 18-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում յայտնել է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանը։ Նախարարն խօսել էր հանրային հարթակ ստեղծելու մտադրութեան մասին, որտեղ ներգրավված անձինք կը մասնակցեն այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում նախարարութեան աշխատանքների շրջանակներում։ 

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ներկայացուցիչներին եւս առաջարկում ենք ներգրաււել նախարարին կից ձեւաւորւելիք հարթակում, մասնակից դառնալ նախարարութեան, այդ թւում՝ «Հիւսիս-հարաւ» ծրագրին առնչւող գործընթացներին։ 

Տեղեկացնենք նաեւ, որ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պահանջած տւեալների մի մասը տեղադրւած է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպութիւն» ՊՈԱԿ-ի պաշտօնական կայքում։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Կեցցէ՛ Դաշնակցութիւնը
    Կեցցէ՛ Դաշնակցութիւնը

    Վահրամ Աթանեստանի արձագանգը գուցէ թողնէի անպատասխան, եթէ այն վտանգաւոր ուղերձներ չպարունակէր, եւ եթէ այդպէս մտածողները հրապարակում շատ չլինէին։ 

  • Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ
    Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ

    Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն աւելի զայրացկոտ բնոյթով եմ հանդէս գալիս, երբ դիպչում են ազգային արժէքներին, Դաշնակցութեանը դիպչելը նոյնպէս այդ կոնտեքստում եմ տեսնում. երէկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանը:

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։