Հա

Քաղաքական

01/08/2018

Արթուր Աղաբէկեան. «Զինւորների համար լսելի չէ ոչ մի վայ քաղաքական գործչի խօսք, ում մտքով անցնում է պարտութեան քարոզ անել»

Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբէկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբէկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Արցախի եւ Հայաստանի իմ հայրենակիցներ, սիրելի մարտական ընկերներ, 1994թ. ի վեր Արցախի Պաշտպանական բանակում ծառայած եւ մարտական խնդիր կատարած սիրելի զինւորներ եւ սպաներ, դիմում եմ ձեզ՝ միացէք գեներալ-լէյտենանտ Արշաւիր Ղարամեանի կոչին. «Հաշւի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծւած բարդ եւ վտանգաւոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտութիւնը, այսօրինակ յայտարարութիւնների շարունակման դէպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց եւ արցախցու կամքն ու վերաբերմունքն արտայայտել այս վտանգաւոր գործընթացի վերաբերեալ»:

Չկայ գոնէ մէկ շաբաթ, որ չլինեմ առաջնագծում, չզրուցեմ մարտական խնդիր կատարող հրամանատարների եւ զինւորների հետ։ Նրանց  եւ մեր բոլորի հայրենիքը սկսում է այն առաջնագծից, որտեղ նրանք ամէն օր մարտական խնդիր են կատարում։ Նրանք գիտեն, որ իրենցից իւրաքանչիւրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար, բայց երջանիկ են, որ պահում են այն հողը, որը ազատագրւել է իրենց ծնողների եւ եղբայրների արեամբ։ Լսելի չէ նրանց համար եւ ոչ մի վայ քաղաքական գործչի խօսք, ում մտքով անցնում է պարտութեան քարոզ անել։

Գործի անցնելու ժամանակն է...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։