Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2018 08:35

Տիգրան Բալայեանը խօսել է ռուսական կողմի արձագանգի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանից յայտնել է թէ ինչպէս կը բացատրէր մեր հասարակութեանը ռուսական կողմի գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձութիւնների վերաբերեալ: 

«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանից յայտնել է թէ ինչպէս կը բացատրէր մեր հասարակութեանը ռուսական կողմի գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձութիւնների վերաբերեալ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Մենք հետեւում ենք միջազգային արձագանգին` կապւած ՀՀ-ում տեղի ունեցող ներքին գործընթացների հետ, որոնք ուղղւած են իրաւական պետութիւն դառնալուն, անկախ արդարադատութիւն ունենալուն, կոռուպցիայի դէմ պայքարին, որոնք կառավարութեան ներքաղաքական առաջնահերթութիւններն են»,- ասել է նա:

Ըստ Բալայեանի` այդ գործընթացները կապւած չեն ՀՀ արտաքին քաղաքականութեան հետ: «Այդ առնչութեամբ հաստատում ենք, որ արտաքին քաղաքական առաջնահերթութիւններն ուղղւած են հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների ամրապնդմանը եւ խորացմանը, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը: Մենք հետեւում ենք այդ ուղեգծին»,- ասել է խօսնակը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ