Հա

Քաղաքական

02/08/2018

Ներկայացւել է բարեփոխումների վերաբերեալ առաջարկութիւնների փաթեթ

Վերջին երկու շաբաթւայ ընթացքում ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը քաղաքական կուսակցութիւնների եւ հասարակական տարբեր խաւերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգը երկրում կայանալիք բարեփոխումների վերաբերեալ մտքերի փոխանակումն էր: Այդ շարքում նախագահ Բակօ Սահակեանի առաջին հանդիպումներից մէկը ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչների հետ էր:

Վերջին երկու շաբաթւայ ընթացքում ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը քաղաքական կուսակցութիւնների եւ հասարակական տարբեր խաւերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգը երկրում կայանալիք բարեփոխումների վերաբերեալ մտքերի փոխանակումն էր: Այդ շարքում նախագահ Բակօ Սահակեանի առաջին հանդիպումներից մէկը ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչների հետ էր:

Առաջնորդւելով ներկազմակերպական աւանդոյթներով եւ ընթացակարգով՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն համապատասխան քննարկումներ է կազմակերպել կուսակցական լայն շրջանակների հետ, որոնց արդիւնքում ձեւաւորւել եւ նախագահին է ներկայացւել հրատապ բարեփոխումների առաջարկութիւնների ամբողջական փաթեթ:

Մեզ համար կարեւոր է, որ առաջարկւած բարեփոխումներին զուգահեռ լայնածաւալ աշխատանքներ իրականացւեն կրթութեան, գիտութեան, մշակոյթի, վերաբնակեցման եւ սոցիալական ոլորտներում եւս: Համոզւած ենք, որ 2020-ին նախատեսւող ընտրութիւնների նախօրեակին քաղաքական կուսակցութիւնները եւ հասարակական կազմակերպութիւններն առիթ կունենան իրենց առաջարկները ներկայացնել նաեւ այս ոլորտներում:

Անդրադառնանք ՀՅԴ-ի կողմից ներկայացւած՝ մինչեւ 2020 թ. ԱՀ-ում կայունութիւն եւ զարգացում ապահովելու համար իրականացւելիք հրատապ բարեփոխումների շուրջ՝ ՀՅԴ Ապառաժի կառոյցի մօտեցումներին ու տեսլականներին: Առաջարկութիւնների փաթեթը բաղկացած է 6 գլուխներից, որոնք ներառում են Սահմանադրութեան բարեփոխումների, օրէնսդրական դաշտի, կառավարման համակարգի, վերահսկողական ոլորտի, տնտեսական հարցերի եւ հասարակութեան մէջ հնչեղութիւն ունեցող հարցերի մասին յստակ եւ վճռական քայլերի փաթեթ:

Կառավարման համակարգում մենք առաջարկել ենք կուսակցութիւնների դերի բարձրացում, ինչպէս նաեւ՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազօրութիւնների աւելացում ու պետական մարմիններում երիտասարդ եւ արհեստավարժ կադրերի ներգրաւում:

Սահմանադրական բարեփոխումները Դաշնակցութեան դիտանկիւնից անհրաժեշտ են իշխանութեան կենտրոնացումը ցրելու եւ Ազգային ժողովի դերը կառավարման համակարգում առաւել ազդեցիկ դարձնելու ուղղութեամբ:

Տնտեսական ոլորտում հասարակութեան մօտ առկայ է կասկածամտութիւն: Հասարակութիւնը յաճախ անարդար է համարել իշխանութիւնների կողմից անցկացւող բազմաբնոյթ մրցոյթներն ու զանազան ոլորտներում պետական բիւջէի միջոցներով տրւող օժանդակութիւններն ու արտօնութիւնները: Անհրաժեշտ է հասարակութեան մօտ փարատել այդ կասկածաները, եւ դա հնարաւոր է միայն ու միայն թափանցիկ գործունէութեամբ: Կառավարութեան գործունէութեան վրայ հանրային վերահսկողութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է ազատ եւ անկաշկանդ զանգւածային լրատւամիջոցների առկայութիւն:

ՀՅԴ-ն միշտ պատրաստ է եղել երկրի կառավարման ասպարէզում ստանձնել պատասխանատւութիւն՝ միաժամանակ ունենալով իր տեսլականներն ու մօտեցումները երկրի կառավարման ու զարգացման ուղղութեամբ: Մեզ համար կարեւոր է նմանօրինակ քննարկումների շարունակութիւնը՝ առողջ քննադատութիւնների խորապատկերի վրայ տեսակէտների բիւրեղացումը: Մենք կարեւորում ենք նաեւ բարեփոխումների հանրայնացման ուղղութեամբ գործնական միջոցների կիրառումը:

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։