Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2018 10:20

ՀՀ ՔԿ-ն կուսումնասիրի տարիներ առաջ կատարւած, սակայն չբացայայտւած առանձնապէս ծանր յանցագործութիւնները

ՀՀ քննչական կոմիտէում այսօր տեղի է ունեցել խորհրդակցութիւն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորեանի գլխաւորութեամբ, որի ընթացքում քննարկւել են քննութեան աջակցութեան վարչութեան գործառոյթները, դերակատարութիւնը՝ տարածքային ստորաբաժանումների վարոյթում քննւող քրէական գործերով քննիչներին մասնագիտական աջակցութիւն ցուցաբերելու գործում։

«alikonline.ir» - ՀՀ քննչական կոմիտէում այսօր տեղի է ունեցել խորհրդակցութիւն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորեանի գլխաւորութեամբ, որի ընթացքում քննարկւել են քննութեան աջակցութեան վարչութեան գործառոյթները, դերակատարութիւնը՝ տարածքային ստորաբաժանումների վարոյթում քննւող քրէական գործերով քննիչներին մասնագիտական աջակցութիւն ցուցաբերելու գործում։ Գրում է «yerkir.am»-ը:

«Աջակցութեան վարչութեան գործառոյթների բովանդակութիւնը հէնց իր անւան մէջ կայ. պէտք է աջակցենք տեղերում գործեր քննող քննիչներին։ Այսօր ՔԿ վարոյթում քննւող քրէական գործերի թիւն աննախադէպ շատ է եւ դեռ աւելանալու միտում կայ։ Ամէն օր ստանում ենք տասնեակ դիմումներ քաղաքացիների կողմից՝ առերեւոյթ կոռուպցիոն դրսեւորումներով կատարւած յանցագործութիւնների վերաբերեալ եւ պարտաւոր ենք մոբիլիզացնել մեր հնարաւորութիւններն ու իւրաքանչիւր դէպքով ողջամիտ ժամկէտներում ապահովել բազմակողմանի եւ օբեկտիւ քննութեան իրականացումը»,- ասել է ՔԿ նախագահը։

Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ վերջին շրջանում հարուցւած քրէական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնոյթի յանցագործութիւններին, կոռուպցիոն դրսեւորումների միջոցով պետական բիւջէից կատարւած բազմադրւագ հափշտակութիւններին։

«Միայն մէկ քրէական գործի շրջանակներում առգրաււած փաստաթղթերը հասնում են մի քանի տասնեակ հազարի, որոնք քննութեան առարկայ են, բայց այդ քրէական գործերի քննութիւնը չի կարող տեւել տարիներ։ Իւրաքանչիւր գործով պէտք է ապահովւի մինչդատական վարոյթի պատշաճ իրականացումը՝ ողջամիտ ժամկէտներում։ Հնարաւորինս սեղմ ժամկէտներում պէտք է կարողանանք պարզել առերեւոյթ չարաշահումների, հափշտակութիւնների իրական հանգամանքները, հիմնաւորւելու դէպքում՝ պետութեանը պատճառւած վնասի իրական ծաւալները, առնչութիւն ունեցած, հնարաւոր կոռուպցիոն սխեմաներում ներգրաււած անձանց շրջանակը եւ նրանց գործողութիւններին տանք համարժէք իրաւական գնահատականներ»,- նշել է ՔԿ նախագահը՝ յանձնարարելով վարչութեանն իր գիտական ներուժն օգտագործել քննիչներին գործնական աջակցութիւն ցուցաբերելու հարցում։

Հ.Գրիգորեանը յատուկ կարեւորել է քրէական գործերի առանձնայատկութիւններով պայմանաւորւած քննութեան մեթոդիկայի, տակտիկական նոր մօտեցումների մշակումը, որը կօգնի քննիչներին՝ ճկունութիւն ցուցաբերել իր ամէնօրեայ քննչական գործողութիւնները պլանաւորելիս։

ՔԿ նախագահն անդրադարձել է նաեւ առանձնապէս ծանր եւ ծանր յանցագործութիւնների բացայայտման ուղղութեամբ իրականացւող աշխատանքներին եւ ընդգծել առկայ քրէագիտական հնարաւորութիւններն արդիւնաւէտ եւ նպատակային կիրառելու անհրաժեշտութիւնը։

Նա յանձնարարել է քննութեան աջակցութեան վարչութեան ծառայողներին՝ առանձնապէս ծանր եւ ծանր յանցագործութիւններ գրանցւելու դէպքում անմիջապէս մեկնել դէպքի վայր եւ քննիչին հէնց տեղում՝ դէպքի վայրի զննութեան ժամանակ, ցուցաբերել գործնական աջակցութիւն՝ քննչական կոմիտէի տեխնիկական հնարաւորութիւնների կիրառմամբ։

«Քննչների մեծ մասը, այո, երիտասարդ են, բայց ունենք նաեւ փորձառու կադրեր եւ քննութեան աջակցութեան վարչութիւնը, իր կադրերի տեսական, քրէագիտական գիտելիքներով, պէտք է աջակցի քննիչներին, որը կօգնի նաեւ նրանց մասնագիտական ունակութիւնների զարգացմանը»,- նշել է Հայկ Գրիգորեանը։

ՀՀ ՔԿ նախագահը միաժամանակ յանձնարարել է վարչութեանը ուսումնասիրել ոչ ակներեւութեան պայմաններում տարիներ առաջ կատարւած առանձնապէս ծանր յանցագործութիւնների, մասնաւորապէս՝ սպանութիւնների դէպքերի առթիւ հարուցւած եւ չբացայայտւած քրէական գործերը, ապացոյցները վերստին դարձնել հետազօտման առարկայ՝ օգտագործելով փորձագիտական կենտրոնի ժամանակակից հնարաւորութիւնները։

ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիների ընթացքում բաւական զարգացել են տեխնիկական հնարաւորութիւնները, եւ այդ ներուժը պէտք է օգտագործել՝ կատարւած սպանութիւնները բացայայտելու համար։

Related items

  • «Ժողովուրդ». «Ոչինչ չեն յայտնաբերել, բայց որոշւել է Արթուր Աղաբէկեանի դէմ մի բան գտնել» «Ժողովուրդ». «Ոչինչ չեն յայտնաբերել, բայց որոշւել է Արթուր Աղաբէկեանի դէմ մի բան գտնել»

    «Ժողովուրդ»-ն իր այսօրւայ համարում գրում է. «Սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 27-րդ տարեդարձից մէկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտէն հաղորդագրութիւն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբէկեանին մեղադրանք է առաջադրւել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դէպքերում ծախսել է կանոնադրութեամբ սահմանւած նպատակներին ու խնդիրներին հակառակ:

  • ՀՀ քննչական կոմիտէի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին ՀՀ քննչական կոմիտէի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

    ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորեանն երէկ՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

  • Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձաւ են գտել Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձաւ են գտել

    Հայ եւ իտալացի քարանաձաւագէտների խումբը Հայաստանում նոր քարանձաւներ է բացայայտել։ Արարատի մարզի Ուրծի լեռնաշղթայի եւ Սիւնիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներում տեսածը հիացրել է բազում քարանձաւներ տեսած մասնագէտներին։

  • Գիտնականները բացայայտել են Բազելեան պապիրուսի գաղտնիքը Գիտնականները բացայայտել են Բազելեան պապիրուսի գաղտնիքը

    Պարզւել է, որ կոդավորված տեքստը բժշկական տրակտատ է, եւ, ամենայն հաւանականութեամբ, գրւել է Գալէնի կողմից: Բազելեան պապիրուսը գիտնականների համար առեղծւածն է մնում 16-րդ դարում յայտնաբերւելուց յետոյ: Երկու կողմերից այն պատւած է հայելային գրութիւններով:

  • Վերականգնւել է հացի ամենահին բաղադրատոմսը Վերականգնւել է հացի ամենահին բաղադրատոմսը

    Միջազգային հետազօտողների խումբը «վերծանել է» հացի ամենահին բաղադրատոմսը, որն աւելի քան 14 հազար տարեկան է: 

    Յորդանանի Սեւ Անապատում հնագիտական պեղումների ընթացքում արւած բացայայտումները վկայում են այն մասին, որ հաց թխելու գործընթացը, հաւանաբար, գոյութիւն է ունեցել դեռ 14 հազար տարի առաջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ