Հա

Քաղաքական

02/08/2018

«Ժողովուրդ». Իրաւապահները բաւարարել են Քոչարեանի խնդրանքը. ինչո՞վ է նա զբաղւում «ԿԳԲ-ի պադւալ»-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը մօտ մէկ շաբաթ է՝ որպէս մեղադրեալ գտնւում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին յայտնի դարձաւ, որ Քոչարեանը պահւում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրութեանը յայտնի է «ԿԳԲ-ի պադւալ» անւամբ:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը մօտ մէկ շաբաթ է՝ որպէս մեղադրեալ գտնւում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին յայտնի դարձաւ, որ Քոչարեանը պահւում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրութեանը յայտնի է «ԿԳԲ-ի պադւալ» անւամբ:

Ուշագրաւն այն է, որ մինչ օրս կալանաւորւած յայտնի պաշտօնեաները եւս տարւել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դէպքում իրավիճակը այլ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկութիւնների համաձայն` Քոչարեանը խնդրել է, որ եթէ իրեն կալանաւորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որեւէ այլ անձ չլինի, եւ նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ:

Ըստ էութեան նրա՝ նախկին նախագահ լինելու գործօնն էլ պատճառ է դարձել, որ իրաւապահները բաւարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարեանի պաշտպանները յայտարարել են, թէ նա հարմարւել է այնտեղի պայմաններին, զբաղւում է սպորտով, նաեւ շարունակում է գիրք գրելը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։