Հա

Քաղաքական

02/08/2018

Այո՛, սխալւել եմ. Զոյա Թադէոսեանը ներողութիւն է խնդրում

Օրերս Արցախի ազատագրւած տարածքների մասին սկանդալային յայտարարութեամբ հանդէս եկած Զոյա Թադէոսեանը «ափսոսանք» է յայտնել կատարւածի համար: Նա այդ մասին յայտարարութեամբ է հանդէս եկել: 

«alikonline.ir» - Օրերս Արցախի ազատագրւած տարածքների մասին սկանդալային յայտարարութեամբ հանդէս եկած Զոյա Թադէոսեանը «ափսոսանք» է յայտնել կատարւածի համար: Նա այդ մասին յայտարարութեամբ է հանդէս եկել: Գրում է «yerkir.am»-ը:

Միջանկեալ յիշեցնենք, որ երէկ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն յայտարարել էր, որ պատրաստւում է իրաւական գործընթաց սկսել Զոյա Թադէոսեանի դէմ:

Սիրելի հայրենակիցներ,

Հայցում եմ բոլորիդ ներողամտութիւնը կապւած «Հայելի» ակումբում իմ կողմից անզգոյշ արւած արտայայտութեան հետ: Հաւատացնում եմ, ես փորձում էի երկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտօնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով աւարտել միտքս:

Գրաւեալ տարածք ասել եմ, քանի որ իմ մէջ տպաւորւել էր «Ալ-Ջազիրա»-ին տրւած Սերժ Սարգսեանի հարցազրոյցը, որտեղ նա ասում է. «Աղդամը իմ հայրենիքը չէ», Օսկանեանի կողմից ազատագրւած տարածքները «օկուպացւած» անւանելու դրւագը, ինչպէս նաեւ Կազանեան եւ Մադրիդեան փաստաթղթերում զետեղւած բնութագրերը:

Այս օրերին աւելի խորութեամբ ծանօթացայ պատմական փաստերին: Այո՛, սխալւել եմ, ազատագրւած տարածքները մեր՝ հին հայկական, պապենական հողեր են: Այդ դէպքում ի՞նչպէս են մեր երկրի՝ հիմնախնդրի կարգաւորման պատասխանատու պաշտօնեաները թոյլ տւել այդ մասշտաբի պետական դաւաճանութիւն. Հայրենիքի մէկ մասի կարգավիճակի դիմաց կորցնում ենք մէկ այլ մաս:

Մէկ անգամ եւս ներողութիւն եմ խնդրում...

Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արիւնով ազատագրւած տարածքները բանակցութիւնների առարկայ դարձնելու շուրջ, պէտք է պատժւեն օրէնքի ողջ խստութեամբ: Պէտք է անմիջապէս չեղեալ յայտարարել բոլոր պայմանաւորւածութիւնները, հետ կանչել յայտնի փաստաթղթերը եւ թոյլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձեւաւորել նոր օրակարգ:

Սիրում եմ բոլորիդ, Հայրենիքս առաւել:

Ափսոսում եւ ցաւ եմ ապրում կատարւածի համար…

ՀՀ քաղաքացի՝ Զոյա Թադէոսեան

02.08.2018

Յարակից լուրեր

  • Ի՞նչ անել երբ էշդ գողացել են
    Ի՞նչ անել երբ էշդ գողացել են

    Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

    Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: 

  • ՀՅԴ-ն հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազութիւն
    ՀՅԴ-ն հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազութիւն

    Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգւած լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցութեան անդամ Զոյա Թադէոսեանի յուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արւած հակասահմանադրական արտայայտութիւնների առիթով իսկոյն հրաւիրել էր խորհդակցութիւն եւ քննարկումների արդիւնքում եկել այն համոզման, որ Զ. Թադէոսեանի յայտարարութիւնները ըստ ԱՀ գործող օրէնսդրութեան՝ քրէօրէն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնւել Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը:

  • Ակնարկ. Իրաւական գործընթացով արձագանգելու քայլը
    Ակնարկ. Իրաւական գործընթացով արձագանգելու քայլը

    Հայ ազգային քոնկրեսի (ՀԱՔ) անդամ Զոյա Թադեւոսեանի յայտարարութիւնը, թէ` Արցախի ազատագրուած տարածքները պէտք է վերադարձնել Ազրպէյճանին, եթէ հիմնախնդիրի լուծումը ատիկա կը պահանջէ, պէտք է ըսել, որ բոլորովին միակ ու նոր զգայացունց յայտարարութիւնը չէ: Թադեւոսեանէն առաջ եւս այդ տարածքներու կարգավիճակին մասին տարբեր ձեւակերպումներ հնչած են, նոյնիսկ անոնց հայկական պատմական պատկանելիութիւնը խնդրոյ առարկայ դարձած է:

  • Չի անցնի. ինչո՞ւ է Լեւոն Տէր-Պետրոսեանի կուսակցութիւնը կրկին խօսում «հողեր յանձնելուց»
    Չի անցնի. ինչո՞ւ է Լեւոն Տէր-Պետրոսեանի կուսակցութիւնը կրկին խօսում «հողեր յանձնելուց»

    Վերջին շրջանում ակտիւացել են նրանք, ովքեր փորձում էին միառժամանակ իրենց գոյութեան մասին չաղաղակել։ Օրինակ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները, հաւանաբար, մինչ օրս ամաչում էին առանց խոշորացոյցի չերեւացող իրենց փոքր տոկոսներից, որոնք հաւաքել էին անցեալ ընտրութիւնների ժամանակ, իսկ այժմ չգիտես ինչու որոշել են ստուգել իրենց հանրաճանաչութեան մակարդակը։ 

  • Ստեփանակերտ. «ՀԱԿ ներկայացուցչի յայտարարութիւնը ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն է»
    Ստեփանակերտ. «ՀԱԿ ներկայացուցչի յայտարարութիւնը ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն է»

    Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսեանի յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն: Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։