Հա

Քաղաքական

02/08/2018 - 14:00

ՀՀ ՅՔԾ պետը պատմել է Քոչարեանի կալանքի տակ պահելու անհրաժեշտութեան եւ Սորոսի հիմնադրամի ԲՀՀՀ տնօրէնների խորհրդի նախագահի մասին

Ռոբերտ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքն այնքան յստակ է, պարզ եւ հիմնաւորւած, որ ինձ համար անհասկանալի են, տեղ-տեղ` նաեւ ծիծաղելի որոշակի քաղաքական գնահատականները եւ այն մանիպուլեացիաները, որ փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները: Այս մասին այսօր կառավարութիւնում լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարել է ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանը:

«alikonline.ir» - Ռոբերտ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքն այնքան յստակ է, պարզ եւ հիմնաւորւած, որ ինձ համար անհասկանալի են, տեղ-տեղ` նաեւ ծիծաղելի որոշակի քաղաքական գնահատականները եւ այն մանիպուլեացիաները, որ փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները: Այս մասին այսօր կառավարութիւնում լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարել է ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Ռոբերտ Քոչարեանը մեղադրւում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մէջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրաւումը քաղաքական գործընթացներին, ինչն արգելւած էր ինչպէս նախկին, այնպէս էլ ներկայիս Սահմանադրութեամբ»,- ասաց նա` վերահաստատելով, որ զինւած ուժերի ներգրաւումը քաղաքական գործընթացներում անթոյլատրելի է: «Զինւած ուժերի ներգրաւում կարող էր լինել միայն այն դէպքում, երբ յայտարարւած լինէր ռազմական դրութիւն: Ինչպէս գիտենք` ռազմական դրութիւն յայտարարւած չի եղել»,- նշել է Խաչատրեանը:

Հարցին, թէ արդեօ՞ք ապօրինի չի եղել Քոչարեանին որպէս վկայ հրաւիրելու, սակայն որպէս մեղադրեալ հարցաքննելու որոշումը, Խաչատրեանը պատասխանեց, որ` ոչ: «Քրէական դատավարութիւնը դինամիկ գործընթաց է, այսինքն` ապացոյցների ձեռք բերումն անընդհատ տեղի ունեցող գործընթաց է. ամէն ժամ, ամէն օր կարող են նոր ապացոյցներ ստացւել: Անձի դատավարական կարգավիճակը գնահատւում է այդ ապացոյցների համակցութեան հիման վրայ: Ենթադրենք` այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկայ ապացոյցների բաւարար համակցութիւն, մէկ ժամ յետոյ` որոշակի ապացոյցներ ձեռք բերելուց յետոյ, կարող է, այդ ապացոյցը միւս ապացոյցների հետ համադրելով, վարոյթն իրականացնող մարմինը գայ եզրահանգման, որ այդ համակցութիւնը բաւարար է անձին մեղադրեալի կարգավիճակ տալու համար: Տւեալ պարագայում, եթէ անձը նման ապացոյցների առկայութեան դէպքում հարցաքննւէր որպէս վկայ, մենք խախտած կը լինէինք այդ անձի իրաւունքները»,-նշեց նա:

ՅՔԾ պետը յայտնեց, որ քննչական գործողութիւններ սկսելուց առաջ Ռոբերտ Քոչարեանին ծանուցւել է, որ նա ունի մեղադրեալի կարգավիճակ:

Խօսելով Քոչարեանին կալանքի տակ պահելու հիմքերի մասին` Սասուն Խաչատրեանը նշեց, որ կալանքի տակ պահելու կարեւոր հիմքերից մէկը մեղադրեալի կողմից քրէական վարոյթին մասնակցող, դատավարութեանը մասնակցող անձանց վրայ ապօրինի ազդեցութիւնը բացառելն է: «Հէնց այս կարեւոր նախապայմանից ելնելով` ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարեանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպէսզի բացառւի նրա ապօրինի ազդեցութիւնը վարոյթն իրականացնող մարմնի վրայ»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թէ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածը 2008թ. մարտի 1-ի դէպքերից մէկ տարի անց է խմբագրւել, Խաչատրեանը նշեց, որ ինքն այդ հարցին մի քանի անգամ անդրադարձել է, եւ որ Քոչարեանի պաշտպանները նոյնպէս ընդունել են, որ մեղադրանքն այդ յօդւածով ներկայացնելը հիմնաւոր է:

Սասուն Խաչատրեանն անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ ՅՔԾ պետը Սորոսի հիմնադրամի «Բաց հասարակութեան հիմնադրամներ-Հայաստան(ԲՀՀՀ)» տնօրէնների խորհրդի նախագահ Դաւիթ Խաչատրեանի հարազատ եղբայրն է յայտնեց որ. «Այո, Խաչատրեան Դաւիթն իմ հարազատ եղբայրն է»:

ՀՀ ՅՔԾ պետը թէեւ հաստատեց, որ Դաւիթ Խաչատրեանն իր եղբայրն, բայց «յիմարութիւն» որակեց այն պնդումները, թէ իր գործունէութեան վրայ դա ազդում է:

Ըստ մամուլի հրապարակման` այս կապը հաստատում է այն թեզը,  որ Սորոսի հիմնադրամը մեծ դերակատարում է ունեցել հայաստանեան վերջին իրադարձութիւնների ժամանակ։

Յարակից լուրեր

  • «Ես խանգարելու եմ Ղարաբաղի յանձնման ցանկացած փորձի»․ Ռոբերտ Քոչարեան
    «Ես խանգարելու եմ Ղարաբաղի յանձնման ցանկացած փորձի»․ Ռոբերտ Քոչարեան

    Ղարաբաղեան կարգաւորման մէջ կան մի շարք սկզբունքային դրոյթներ, որոնց վերաբերեալ իշխանութիւնները պէտք է յստակ մօտեցումներ ունենան բանակցութիւններ սկսելուց առաջ. «168 Ժամ»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

  • Մարտի 1-ի գործով ՅՔԾ-ն մնացել է ձեռնունայն
    Մարտի 1-ի գործով ՅՔԾ-ն մնացել է ձեռնունայն

    Չնայած հնչեցւած յայտարարութիւններին` ՀՀ յատուկ քննչական ծառայութեանը (ՅՔԾ) չի յաջողւել բացայայտել 10 զոհերի մահւան հանգամանքները եւ բանակի առնչութիւնը դրանց: 

  • «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան
    «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարեանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, եւ հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամէն ինչը քաղաքական նպատակներով է կատարւում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկէ առանց կիսելու նրա տեսակէտը»:

  • Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ
    Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ

    Րոպէներ առաջ վերաքննիչ քրէական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի վերաբերեալ որոշումը. փաստաբանների բողոքն ամբողջութեամբ մերժւել է, եւ Ռոբերտ Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ:

  • «Հրապարակ». «Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմ է ձեւաւորւել. Այն գլխաւորում են 2 նախկին նախարարները»
    «Հրապարակ». «Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմ է ձեւաւորւել. Այն գլխաւորում են 2 նախկին նախարարները»

    «Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Օրերս մամուլում գրւեց, որ փետրւարի 1-ին Սերժ Սարգսեանին հրաւիրել են ՅՔԾ՝ հարցաքննութեան, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզւում է՝ սա Սերժ Սարգսեանի առաջին հարցաքննութիւնը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՅՔԾ հրաւիրւել։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։