Հա

Քաղաքական

04/08/2018 - 08:20

Ոչ հաւաստի տեղեկութիւն է. ՌԴ պաշտպանութեան փոխնախարարը հերքել է 100 մլն. դոլարի համաձայնագրով Հայաստանին զէնքի մատակարարումը դադարեցնելու լուրերը

Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հաւաստի է որակել ռուսական լրատւամիջոցներում տարածւած տեղեկութիւններն այն մասին, թէ ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զէնք մատակարարելու գործընթացը:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հաւաստի է որակել ռուսական լրատւամիջոցներում տարածւած տեղեկութիւններն այն մասին, թէ ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զէնք մատակարարելու գործընթացը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ՌԴ պաշտպանութեան փոխնախարարն այս մասին ասել է ՀՀ Մոնթէ Մելքոնեանի անւան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրոյցում:

«Դա ոչ հաւաստի տեղեկութիւն է»,- յայտարարեց Ֆոմինը: Անդրադառնալով հարցին, թէ ինչպէս է գնահատում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի շուրջ ստեղծւած իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանեց, որ Հայաստանն արդարադատութիւն է իրականացնում:

Յիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրւել սահմանադրական կարգը տապալելու յօդւածով: Ռոբերտ Քոչարեանը կալանաւորւել է, իսկ Իւրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրաւի դիմաց ազատ է արձակւել: Այս իրադարձութիւններին յաջորդած ռուսական կողմի մի շարք յայտարարութիւններից յետոյ ռուսական մամուլում լուրեր տարածւեցին, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զէնք մատակարարելու գործընթացը:

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։