Հա

Քաղաքական

04/08/2018 - 08:30

Լաւրովի գրաֆիկում Մնացականեանի հետ հանդիպում նախատեսւած չէ

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրոյցի ժամանակ, ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Լաւրով-Մնացականեան հանդիպման մասին տարածւած լուրերին: 

«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրոյցի ժամանակ, ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Լաւրով-Մնացականեան հանդիպման մասին տարածւած լուրերին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Անդրադառնալով հայաստանեան մամուլում տարածւած այն լուրերին, որ նախատեսւում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանի այցը Մոսկւա, որի ընթացքում պէտք է կայանայ նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ, Զախրովան ասել է. «Ժամանակացոյցում նման հանդիպում չկայ: Ես դրա մասին տեղեակ չեմ, մենք գործընկերներով տարբեր հարցերով մշտապէս շփւում ենք»:

Զախարովան անդրադարձել է նաեւ Վրաստանում օգոստոսի 1-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին:

Նա ասել է, որ դա, ինչպէս  նշում են Վրաստանում, չի կարող նպաստել կայունութեանը Սւծովեան տարածաշրջանում, այլ հակառակը սրում է իրավիճակը:

Զախարովան նաեւ յաւելել է, որ ՌԴ-ն ափսոսում է, որ զօրավարժութիւններին մասնակցում են նաեւ Վրաստանի հարեւան երկրները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։