Հա

Քաղաքական

04/08/2018

«Wikileaks»-ի հրապարակման հիման վրայ մեղադրանք է առաջադրւել Արմէն Գէորգեանին

Օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան «Օրակարգ» հաղորդման ժամանակ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան (ՅՔԾ) պետ Սասուն Խաչատրեանը խօսեց մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքի, ինչպէս նաեւ 0038 գաղտնի հրամանի մասին:

«alikonline.ir» - Օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան «Օրակարգ» հաղորդման ժամանակ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան (ՅՔԾ) պետ Սասուն Խաչատրեանը խօսեց մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքի, ինչպէս նաեւ 0038 գաղտնի հրամանի մասին: Հարցին, թէ արդեօ՞ք ճիշտ են տեղեկութիւններն այն մասին, որ հարցաքննութան է կանչւել նաեւ Արմէն Գէորգեանը: Սասուն Խաչատրեանը նշեց, որ մեղադրանք է առաջադրւել Արմէն Գէորգեանին` արդարադատութեան իրականացմանը խոչընդոտելու մէջ, որը նախատեսում է քրէական պատասխանատվութիւն 332 յօդւածի 3 մասով: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՅՔԾ պետը նշեց, որ տարիներ առաջ եղաւ «Wikileaks»-ի հրապարակում, որի հիման վրայ այսօր քրէական գործ է յարուցւել: Հրապարակման մէջ նշւում է, որ Սերժ Սարգսեանի հակառակորդները բողոքարկել են ընտրութիւնների արդիւնքները ՍԴ-ում, եւ ըստ հրապարակման, Արմէն Գէորգեանը ճնշում է գործադրել ՍԴ դատաւոր Վալերի Պօղոսեանի նկատմամբ:

«Դա ծանր յանցանք է, նախատեսում է մինչեւ 6 տարի ազատազրկում: Խափանման միջոց է ընտրւել ստորագրութիւնը` չհեռանալու մասին»,- ասաց ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։