Հա

Քաղաքական

04/08/2018 - 14:10

ՀՅԴ ցուցակը կը հրապարակւի գալիք շաբաթասկզբին. ցուցակում կը լինեն նաեւ անկուսակցականներ

«ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը վերջնական որոշում դեռեւս չի կայացրել եւ ինձ հետ այդ հարցը չի քննարկել, ինձ նման առաջարկ չի եղել։ Թեկնածուների հարցում հիմա մեր ԳՄ-ն քննարկումների մէջ է, իսկ թէ երբ կը լինի վերջնական որոշումը՝ չեմ կարող ասել»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը՝ պատասխանելով Երեւանի քաղաքապետի պաշտօնին իր թեկնածութեան վերաբերեալ հարցին։

«alikonline.ir» - «ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը վերջնական որոշում դեռեւս չի կայացրել եւ ինձ հետ այդ հարցը չի քննարկել, ինձ նման առաջարկ չի եղել։ Թեկնածուների հարցում հիմա մեր ԳՄ-ն քննարկումների մէջ է, իսկ թէ երբ կը լինի վերջնական որոշումը՝ չեմ կարող ասել»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը՝ պատասխանելով Երեւանի քաղաքապետի պաշտօնին իր թեկնածութեան վերաբերեալ հարցին։ 

Նկատենք, որ մամուլում տեղեկութիւններ են շրջանառւում այն մասին, որ Երեւանի աւագանու ընտրութիւններին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կարող է քաղաքապետի թեկնածու առաջադրել իր կուսակիցներից Սուրէն Պարսեանին։ 

Մեզ հետ զրոյցում Սուրէն Պարսեանը փոխանցեց նաեւ, որ հիմա ՀՅԴ-ն ակտիւ քննարկումների մէջ է թեկնածուների հարցում, եւ երբ իրեն լինի նման առաջարկ, ապա ինքը կը մտածի այդ ուղղութեամբ։ Այս համատեքստում մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ինքը տեղեակ չէ, թէ թեկնածուների կոնկրետ ինչ անուններ են քննարկւում ՀՅԴ ԳՄ-ում, քանի որ ինքը ԳՄ անդամ չէ եւ այդ քննարկումներին չի մասնակցում։ 

Հարցին՝ ունէ՞ք անձնական ցանկութիւն առաջադրւելու Երեւանի քաղաքապետի պաշտօնին կամ գլխաւորելու ՀՅԴ ներկայացւելիք ցուցակը, Սուրէն Պարսեանը պատասխանեց. «Ներկայ դրութեամբ ես այլ ծրագրերով եմ զբաղւած, մասնագիտական ծրագրում եմ ներառւած, օգոստոսին նաեւ մի քանի օրով գործուղում ունեմ, այնպէս որ՝ ես այս պահի դրութեամբ այդ մասին ընդհանրապէս չեմ մտածել, որեւէ մէկի հետ չեմ քննարկել այդ թեման եւ առայժմ ինչ-որ բան չեմ կարող ասել»։ 

Շարունակելով խօսքը՝ Պարսեանը ընդգծեց նաեւ, որ իրենց կուսակցութիւնում չկայ որեւէ սահմանափակում՝ քաղաքապետի դաշնակցական թեկնածուն կին կը լինի, տղամարդ, երիտասարդ, թէ տարիքով անձնաւորութիւն։ «Այսինքն՝ բոլոր հնարաւոր թեկնածուներն էլ ուսումնասիրւում են, եւ առաջիկայում ԳՄ-ն իր որոշումը կը կայացնի՝ ելնելով որոշակի չափորոշիչներից, եւ այդ մասին կը յայտարարւի»,- ասաց նա։

Վերջինից հետաքրքրւեցինք՝ եթէ նաեւ Ձեր թեկնածութիւնը քննարկւի, ու այդպիսի առաջարկ ստանաք, կը համաձայնէ՞ք առաջադրւել. «Կրկնում եմ՝ ես այս պահին այլ գործերով եմ զբաղւած, իմ մասնագիտական ծրագրերում եմ ներգրաււած, ու իմ օրակարգում այդ հարցը դեռեւս չկայ։ Երբ որ նման առաջարկ լինի՝ ես կը մտածեմ ու որոշումս կը յայտնեմ»։ 

«Առաջին լրատւական»-ը զրուցեց նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ հիմա ՀՅԴ-ում ակտիւ քննարկումներ են ընթանում Դաշնակցութեան թեկնածուների վերաբերեալ, եւ գալիք շաբաթւայ սկզբին կը հրապարակւի, թէ Երեւանի աւագանու ընտրութիւններին ով է գլխաւորելու ՀՅԴ նախընտրական ցուցակը, եւ ովքեր են լինելու առաջին եռեակում։ Նրա խօսքով՝ վերջնական որոշում առայժմ չունեն։ 

«Մենք ունենք մի քանի տարբերակներ, առայժմ քննարկում ենք նրանց թեկնածութիւնը, եւ երբ ընդհանուր ցանկը ձեւաւորւի, այդ ցանկից էլ կընտրւի այն անձը, ով կը գլխաւորի ցուցակը»,- ասաց նա ու միեւնոյն ժամանակ նշեց նաեւ, որ Սուրէն Պարսեանի թեկնածութիւնը նոյնպէս քննարկւում է ընդհանուր ցուցակում։ 

Եղիազարեանն իր հերթին եւս վստահեցրեց, որ թեկնածուների ընտրութեան հարցում սահմանափակումներ չկան, եւ քննարկւում են բոլոր հնարաւոր թեկնածուները, ընդ որում՝ նաեւ անկուսակցական թեկնածուներ։ «Այսինքն՝ չի բացառւում, որ մեր ցուցակում տեղ գտնեն նաեւ անկուսակցական մարդիկ»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը։ 

Նրա պնդմամբ՝ իրենք բծախնդրորեն են մօտենում իրենց թեկնածուների ընտրութեանը, այդ իսկ պատճառով ՀՅԴ ցուցակի հրապարակումը ձգձգւում է։ «Մեզ համար կարեւոր է, որ ոչ թէ զուտ անուններ հրապարակելը, այլ Երեւանի քաղաքապետի եւ աւագանու անդամների պաշտօնին առաջադրելը այնպիսի մարդկանց, ովքեր կը կարողանան ստանձնել այդ պարտաւորութիւնը եւ պատշաճ ձեւով իրականացնել իրենց գործառոյթները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Հեղինակ՝ Դիանա Դաւթեան

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Կեցցէ՛ Դաշնակցութիւնը
    Կեցցէ՛ Դաշնակցութիւնը

    Վահրամ Աթանեստանի արձագանգը գուցէ թողնէի անպատասխան, եթէ այն վտանգաւոր ուղերձներ չպարունակէր, եւ եթէ այդպէս մտածողները հրապարակում շատ չլինէին։ 

  • Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ
    Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ

    Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն աւելի զայրացկոտ բնոյթով եմ հանդէս գալիս, երբ դիպչում են ազգային արժէքներին, Դաշնակցութեանը դիպչելը նոյնպէս այդ կոնտեքստում եմ տեսնում. երէկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանը:

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։