Հա

Քաղաքական

04/08/2018 - 14:20

Քոչարեանի համար երաշխաւորել է 45 պատգամաւոր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցն անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու վերաբերեալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամաւոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանն ու երկու փոխնախագահները:

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցն անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու վերաբերեալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամաւոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանն ու երկու փոխնախագահները: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը:

Նա յայտնեց, որ ստորագրաթերթիկը լրացել է: «Ես կարող եմ ասել, որ ստորագրողների ճնշող մեծամասնութիւնը ՀՀԿ-ական պատգամաւորներ են, կան նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնից ներկայացուցիչներ»,- ասաց նա` նշելով, որ պատգամաւորների անունները կը հրապարակի այն դէպքում, երբ նրանք համաձայնութիւն տան:

Յիշեցնենք, որ յուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Վաչէ Մարգարեանը 8 ժամ տեւած քննութիւնից յետոյ բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու վերաբերեալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդութիւնը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանաւորւեց 2 ամիս ժամկէտով եւ տեղափոխւեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարեանը մեղադրւում է ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ, տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

 

Յարակից լուրեր

  • «Ես խանգարելու եմ Ղարաբաղի յանձնման ցանկացած փորձի»․ Ռոբերտ Քոչարեան
    «Ես խանգարելու եմ Ղարաբաղի յանձնման ցանկացած փորձի»․ Ռոբերտ Քոչարեան

    Ղարաբաղեան կարգաւորման մէջ կան մի շարք սկզբունքային դրոյթներ, որոնց վերաբերեալ իշխանութիւնները պէտք է յստակ մօտեցումներ ունենան բանակցութիւններ սկսելուց առաջ. «168 Ժամ»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

  • «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան
    «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարեանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, եւ հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամէն ինչը քաղաքական նպատակներով է կատարւում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկէ առանց կիսելու նրա տեսակէտը»:

  • Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ
    Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ

    Րոպէներ առաջ վերաքննիչ քրէական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի վերաբերեալ որոշումը. փաստաբանների բողոքն ամբողջութեամբ մերժւել է, եւ Ռոբերտ Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ:

  • Ինչպէս երկրի անունը չի կարելի փոխել, չի կարելի նաեւ դրա խորհրդանիշերը փոփոխութեան ենթարկել
    Ինչպէս երկրի անունը չի կարելի փոխել, չի կարելի նաեւ դրա խորհրդանիշերը փոփոխութեան ենթարկել

    Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Ալէն Սիմոնեանը յայտարարել էր, որ պատրաստւում է նախաձեռնել ՀՀ օրհներգի փոփոխութիւն: Առաջարկւում է Խորհրդային Հայաստանի օրհներգը դարձնել Հայաստանի Հանրապետութեան հիմն:

  • Սաակաշւիլիի ֆաների իշխանութեան մտցրած տաբուն՝ «Կեանք եւ ազատութիւն»
    Սաակաշւիլիի ֆաների իշխանութեան մտցրած տաբուն՝ «Կեանք եւ ազատութիւն»

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարեանի «Կեանք եւ ազատութիւն» գրքի շնորհանդէսը աղմուկ է բարձրացրել՝ ոնց թէ, ինչպէս են համարձակւել այդ գրքի շնորհանդէսը անցկացնել, կատաղել են, որ ձեռները չի հասնում տապալել, հայհոյում ու վարկաբեկում են, կեանքներն ուտում են նրանց, ովքեր համարձակւել են գնալ շնորհանդէսին։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։