Հա

Քաղաքական

04/08/2018 - 10:00

Երեւանում հանդիպել են Դաշնակցութեան Հայաստանի եւ Լիբանանի ուսանողական միութիւնների անդամները

Օգոստոսի 2-ին Երեւանում, ՀՅԴ Սիմոն Վրացեան կոնտրոնում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալեան» եւ Լիբանանի «Սիմոն Զաւարեան» ուսանողական միութիւնների վարչութիւնների եւ անդամների միջեւ:

«alikonline.ir» - Օգոստոսի 2-ին Երեւանում, ՀՅԴ Սիմոն Վրացեան կոնտրոնում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալեան» եւ Լիբանանի «Սիմոն Զաւարեան» ուսանողական միութիւնների վարչութիւնների եւ անդամների միջեւ: Տեղեկացնում է «arfd.am»-ը:

ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամները ողջունել են «Դէպի երկիր» 2018 «Արամի կամքով, արցախեան ոգիով» ծրագրի շրջանակներում Հայրենիքում գտնւող եւ պատանեկան ճամբարներ կազմակերպող լիբանանահայ երիտասարդ դաշնակցականներին: Կարեւորւել է հայրենիք-սփիւռք կապերի անընդհատութեան խորացմանն ու պատանիների կրթադաստիարակչական գործի կազմակերպմանն ուղղւած նմանատիպ ձեռնարկների շարունակականութեան անհրաժեշտութիւնը:

Քննարկւել են նաեւ Հայաստանում իշխանութեան խաղաղ անցումից յետոյ ձեւաւորւած ներքաղաքական նոր իրողութիւնները, առկայ մարտահրաւէրներն ու հնարաւոր ներքին ու արտաքին զարգացումները, ինչպէս նաեւ ներկուսակցական-միջմիութենական յարաբերութիւնների առաւել սերտացմանն ուղղւած կոնկրետ ծրագրերը:

Համաձայնութիւն է ձեռք բերւել Հայաստանցի եւ լիբանանահայ ուսանողութեան համար կրթական կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ ծրագրեր իրագործելու շուրջ համատեղ աշխատանքների մեկնարկի վերաբերեալ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։