Հա

Քաղաքական

05/08/2018 - 08:35

Արմէն Գէորգեանի նկատմամբ խափանման միջոց է ընտրւել

ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնը յայտարարութիւն է տարածել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գրէորգեանի վերաբերեալ: 

«alikonline.ir» - ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնը յայտարարութիւն է տարածել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գրէորգեանի վերաբերեալ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Արդարադատութեան իրականացմանը խոչընդոտելու դէպքի առիթով 03.08.2018 թ.-ին ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնում ՀՀ քրէական օրէնսգրքի 332-րդ յօդւածի 3-րդ մասի յատկանիշներով յարուցւել է քրէական գործ, որը միացւել է 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնում քննւող քրէական գործին:

Նոյն օրը յիշեալ գործի շրջանակներում Արմէն Գէորգեանին ՀՀ քրէական օրէնսգրքի 332-րդ յօդւածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրւել այն բանի համար, որ նա, 2006 թւականի փետրւարից մինչեւ 2008 թւականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնը, օգտագործելով իր պաշտօնէական դիրքը, արդարադատութեան իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունէութեանը:

Մասնաւորապէս, 2008 թւականի փետրւարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատւածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետեանի եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի դիմումների հիման վրայ քննութեան է առնւել ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի 2008 թւականի փետրւարի 24-ի՝ «Հանրապետութեան նախագահ ընտրւելու մասին» թիւ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերեալ գործը:

Նպատակ ունենալով խոչընդոտել տւեալ գործով սահմանադրական արդարադատութեան իրականացմանը՝ Արմէն Գէորգեանը, օգտագործելով իր պաշտօնէական դիրքը, 2008 թւականի մարտի սկզբներին, մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տւեալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատաւորի մօտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայութիւնում աշխատող վերջինիս եղբօրը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրութիւնների արդիւնքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Արմէն Գէորգեանի նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրւել ստորագրութիւն չհեռանալու մասին: Նախաքննութիւնը շարունակւում է»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։