Հա

Քաղաքական

05/08/2018 - 10:20

Փաշինեանի խաղադրոյքն ու Ծառուկեանի մարտավարութիւնը․ ինչպէս նրանք կը պայքարեն Երեւանի համար

Երեւանի քաղաքապետի պաշտօնի համար հետաքրքիր պայքար է ծաւալւում․ կուսակցութիւնները փորձելու են միմեանցից հնարաւորինս շատ ձայն «գողանալ»։

«alikonline.ir» - Երեւանի քաղաքապետի պաշտօնի համար հետաքրքիր պայքար է ծաւալւում․ կուսակցութիւնները փորձելու են միմեանցից հնարաւորինս շատ ձայն «գողանալ»։

Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց, որ Երեւանի աւագանու ընտրութիւններում կուսակցութիւնների մարտավարութիւնն արդէն նշմարւում է։

Նրա խօսքով՝ արդէն իսկ առաջադրւած թեկնածուներին կարող են միանալ եւս 2-3 այլ քաղաքական ուժ։ Ամենայն հաւանականութեամբ` դրանք արտախորհրդարանական ուժեր կը լինեն։ Յակոբեանը չի կարծում, որ ՀՀԿ-ն կը մասնակցի ընտրութիւններին։

«Այդ մասին վկայում էգ Մարգարեանի հրաժարականը։ Անիմաստ կը լինէր պարտութիւնից յետոյ կրկին առաջադրւել այդ պաշտօնին»,- ասաց Յակոբեանը։

Ընդ որում՝ փորձագէտն ուշադրութիւն է դարձնում, որ հիմնական թեկնածուներն արդէն առաջադրւել են։ Խօսքն, իհարկէ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան (ՔՊ) թեկնածուՀայկ Մարութեանի մասին է, լաւ դիրքեր կարող է զբաղեցնել նաեւ «Բարգաւաճ Հայաստան»-ը։

Քաղտեխնոլոգը չի բացառում նաեւ, որ լաւ թեկնածու կարող է առաջարկել նաեւ «Ելք»-ը («Լուսաւոր Հայաստանը» ու «Հանրապետութիւը» առանց ՔՊ-ի)։

«Արդէն նշմարւում է այն մարտավարութիւնը, որով գործելու են կուսակցութիւնները։ Արարատ Զուրաբեանն առաջադրւել է ՀՀՇ-ի կողմից, սակայն այդ որոշումը կայացւել է «Բարգաւաճ Հայաստան»-ի ժողովի ժամանակ (որի խմբակցութեան մէջ է ներառւած Զուրաբեանը),- ասաց Յակոբեանը։

Միաժամանակ ՀՀՇ-ն ներառւած չէ «Ծառուկեան» դաշինքում․ միայն դրա ղեկավարը՝ Զուրաբեանն է խմբակցութեան անդամ։

Այստեղից կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկեանն ու իր ղեկավարած ուժը որոշել են երկու շարասյունով հանդէս գալ։

«Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, մարտավարական քայլ։ Նրանք փորձում են միասին աւագանի անցնել ու այնտեղ արդէն կոալիցիա ստեղծել։ Բարեյաջող զարգացման դէպքում, նրանց կը յաջողւի մեծամասնութիւն կազմել ու անցկացնել քաղաքապետի իրենց թեկնածուին»,- ասաց Յակոբեանը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ին ապա պէտք է հաշւի առնել, որ իշխանափոխութիւնից յետոյ աւագանու ընտրութիւնն առաջինն է, որ նրանք պիտի անցնեն`դեռ պահպանւած ոգեւորութեան ֆոնին։

«Այդ ոգեւորութիւնն ընտրութիւններում իր ազդեցութիւնը կունենայ։ Որքան էլ ասեն, որ դրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ են, բայց բացառիկ են այն իմաստով, որ յստակ քաղաքական ենթատեքստ ունեն։ ՔՊ-ը լաւ շանսեր ունի»,- ասաց Յակոբեանը։

Հասկանալի է, որ բաւականին ռիսկային է Հայկ Մարութեանի վրայ խաղադրոյք անել։ Փաշինեանը հասկանում էր դա, ընտրութիւնն արւել է ճանաչելիութեան գործօնի հիմքով, կարծում է քաղտեխնոլոգը։

«Նիկոլ Փաշինեանը պրագմատիկ ու փորձառու քաղաքական գործիչ է։ Սակայն վերջին 2-3 ամիսները ցոյց տւեցին, որ Փաշինեանի կարդային պաշարը հարուստ չէ, յայտնի մարդիկ շատ քիչ են»,- ասաց Յակոբեանը։

Չնայած Մարութեանի անձի հակասականութեանը, նա ճանաչւած է։ Եթէ թիմը կարողանայ ներկայացնել Հայկ Մարութեանին որպէս լաւ մենեջեր (ինչի մասին նա յայտնել է իր առաջին հարցազրոյցի ժամանակ), ապա որոշ օդում կախւած հարցեր կը չէզոքանան։

Կարեւոր է նաեւ ներկայացնել, որ միայն Հայկ Մարութեանով պայմանաւորւած չէ, կայ նրա թիմը, որտեղ ամէն մէկը կոնկրետ ոլորտով է զբաղւելու։ Յակոբեանի խօսքով՝ դժւար է ասել` արդեօ՞ք ՔՊ-ը կը կարողանայ անել դա։

«Ոգեւորութիւնը շուտով կանցնի։ Ու կարեւոր է՝ ինչ ծրագրով կը ներկայանայ Հայկ Մարութեանը։ Այն մարդիկ, որոնք անվերապահօրէն հաւատում են Փաշինեանին, առանց հարցերի կընտրեն նրա ցանկացած թեկնածուին։ Բայց լուրջ պայքար է ընթանալու այն մարդկանց համար, որոնք ծրագրին են նայելու»,- ասաց Յակոբեանը։

Այդ առումով հետաքրքիր է Արարատ Զուրաբեանի թեկնածութիւնը։ Նա տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Այս տեսակէտից երկու թեկնածուներով առաջադրւելու Ծառուկեանի նախագիծը կարող է հեռանկարային լինել։

Քաղտեխնոլոգի խօսքով` շատերը կը փորձեն միմեանցից ձայներ գողանալ։ Այս առումով ընտրութիւնների արդիւնքներն անկանխատեսելի են։

Յարակից լուրեր

  • Ժողովրդին մեղադրելու արւեստը
    Ժողովրդին մեղադրելու արւեստը

    Ով ինչ ուզում է ասի,  մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի։ Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է։ Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՚ ներշնչարանն է եւ թէ ապաւէնը։ Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, թէ  այս համոզումն ու հաւատքը հետեւողականապէս ունեցել է եւ ունի միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։

  • Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին
    Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին

    Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցւի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: 

  • Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում
    Դատելով Նիկոլ Փաշինեանի խօսքերից` նա լուծման ձեւերը դեռ այնքան էլ չի պատկերացնում

    Քանի որ մեր յարգարժան վարչապետի պաշտօնակատարը 800,000 «պորտաբոյծների» մասին կարեւոր յայտնագործութիւն արեց, երէկ էլ մեծ մասդ հասցրեցիք ձեր կարծիքը դրա մասին բուռն արտայայտել, մի քանի միտք էլ ես ձեր հետ կիսւեմ։

  • Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին
    Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին

    ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրութիւն հրաւիրեց հայաստանեան մարզերի եւ գիւղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց:

  • Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
    Նիկոլենց «իզմ»-ի հետքերով

    «Իզմ»-երու ժամանակաշրջանը անցած է, յայտարարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։