Հա

Քաղաքական

Կիրակի, 05 Օգոստոսի 2018 14:30

Քաղտեխնոլոգ. «Օգոստոսի 17-ի հանրահաւաքը ՔՊ-ի՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի «ստարտն» է լինելու»

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքը առաջին հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի «ստարտն» է լինելու:

«alikonline.ir» - Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքը առաջին հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի «ստարտն» է լինելու:

Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը:

«Երեւանի աւագանու ընտրութիւնները ուժերի փորձարկման գլխաւոր փորձ է լինելու՝ հաշւի առնելով այն, որ խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից առաջ են լինելու: Պարզ է, որ ե՛ւ ՔՊ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ «Ելք»-ի միւս կուսակցութիւնները, որոնք կարծես թէ դաշինքով են գնում ընտրութիւններին, կանցնեն աւագանի»,- շեշտեց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով դիտարկմանը՝ արդեօք ՔՊ-ն կարող է առաջատար լինել՝ հաշւի առնելով այն, որ ԲՀԿ-ն մեծ ռեսուրսներ, ունի Կարէն Քոչարեանն ասաց.

«Ռեսուրսը նրա համար է, որ մարդկանց բերեն իրենց կողմ, որպէսզի տւեալ կուսակցութեանը քւեարկեն, հիմա ՔՊ-ն այս պահի դրութեամբ առայժմ չունի նման խնդիր:

Ոչ ոք չի ասում՝ ԲՀԿ-ն ռեսուրս չունի, բայց ՔՊ-ի ռեսուրսը գումարը չէ, եթէ Նիկոլ Փաշինեանը կարողացաւ հաւաքել այն հրապարակը, որն ունեցել ենք մայիսի մէկին, ապա դժւար թէ դրա դէմը որեւէ այլ ռեսուրսով հնարաւոր լինի առնել:Ես նկատի չունեմ, որ մնացած ոչ ոք չի անցնելու, ես նկատի ունեմ, որ լիդերը լինելու է ՔՊ-ն»,- շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդեօք Հայկ Մարութեանի թեկնածութիւնը չի՞ կարող նւազեցնել ՔՊ –ի՝ առաջատար լինելու հնարաւորութիւնը,Կարէն Քոչարեանն ասաց.

«Էլի եմ օրինակ բերել 1990 թւականի Գերագոյն խորհրդի ընտրութիւնները, որտեղ միայն մեծամասնական ընտրակարգով էր, եւ ցուցակ կար, թէ ում են պաշտպանում ՀՀՇ-ն եւ անձամբ Լեւոն Տէր-Պետրոսեանը։ Այսինքն՝ այն ժամանակ Լեւոն Տէր-Պետրոսեանն ում ասէր, ժողովրդի համար հիմք էր։ Հիմա նոյնը լինելու է ՔՊ-ի պարագայում։ Եթէ Նիկոլ Փաշինեանը հրապարակում ասաց, որ Հայկ Մարութեանն իր թեկնածուն է, ապա նա առաջատար կը լինի: Կը լինեն մարդիկ, որ Նիկոլ Փաշինեանի ասածով ձայն կը տան Հայկ Մարութեանին, կը լինեն մարդիկ, որ հէնց Հայկ Մարութեանին ճանաչելով ձայն կը տան, Մարութեանը քաղաքականութեան մէջ չի եղել, բայց ժողովրդի մէջ շատերի համար սիրւած է»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Կարէն Քոչարեանը նաեւ ասաց, որ եթէ «Ելք» դաշինքի միւս երկու ուժերը՝ «Լուսաւոր Հայաստան» եւ «Հանրապետութիւն» կուսակցութիւնները, ի վերջոյ որոշեն ընտրութիւններին մասնակցել, ապա լուսանցքից դուրս չեն մնայ: Քաղտեխնոլոգը կարծում է, որ ընտրութիւնների ժամանակ կարող է լուրջ մրցակից լինել ՀՀՇ-ի ցուցակը գխաւորող պատգամաւոր Արարատ Զուրաբեանը՝ որպէս անհատ, պարզապէս նրա քաղաքական ուժը քիչ ռեսուրսներ ունի:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ