Հա

Քաղաքական

07/08/2018 - 08:20

ՀՀ դատախազութիւնում քննարկում են Քոչարեանի կալանքը փոխարինելու վերաբերեալ միջնորդութիւնը

ՀՀ գլխաւոր դատախազութիւնը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցն անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու վերաբերեալ ՀՀ ԱԺ 45 պատգամաւորների ներկայացրած միջնորդութիւնը:

«alikonline.ir» - ՀՀ գլխաւոր դատախազութիւնը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցն անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու վերաբերեալ ՀՀ ԱԺ 45 պատգամաւորների ներկայացրած միջնորդութիւնը: Այս տեղեկութիւնը «yerkir.am»-ի հետ զրոյցում հաստատեցին ՀՀ գլխաւոր դատախազութեան հանրային կապերի բաժնից` նշելով, որ ներկայացւած միջնորդութիւնը քննարկման փուլում է:

Նշենք, որ պատգամաւորների երաշխաւորութեան վերաբերեալ փաստաթուղթ կցւած է նաեւ Ռոբերտ Քոչարեանի կալանքի դէմ ՀՀ վերաքննիչ քրէական դատարան ներկայացւած բողոքում:

Աւելի վաղ Ռոբերտ Քոչարեանի պաշտպաններից Արամ Օրբէլեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանաւորումը փոխելու վերաբերեալ վերաքննիչ բողոքը կը քննւի օգոստոսի 9-ին:

Յարակից լուրեր

  • «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան
    «Սա մի հարց է, որը ական է պետութեան տակ». Կիրօ Մանոյեան

    «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարեանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, եւ հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամէն ինչը քաղաքական նպատակներով է կատարւում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկէ առանց կիսելու նրա տեսակէտը»:

  • Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ
    Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ

    Րոպէներ առաջ վերաքննիչ քրէական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի վերաբերեալ որոշումը. փաստաբանների բողոքն ամբողջութեամբ մերժւել է, եւ Ռոբերտ Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ:

  • Սաակաշւիլիի ֆաների իշխանութեան մտցրած տաբուն՝ «Կեանք եւ ազատութիւն»
    Սաակաշւիլիի ֆաների իշխանութեան մտցրած տաբուն՝ «Կեանք եւ ազատութիւն»

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարեանի «Կեանք եւ ազատութիւն» գրքի շնորհանդէսը աղմուկ է բարձրացրել՝ ոնց թէ, ինչպէս են համարձակւել այդ գրքի շնորհանդէսը անցկացնել, կատաղել են, որ ձեռները չի հասնում տապալել, հայհոյում ու վարկաբեկում են, կեանքներն ուտում են նրանց, ովքեր համարձակւել են գնալ շնորհանդէսին։ 

  • Զոհերի իրաւայաջորդների վիշտը մանիպուլացւում է ընդդէմ Ռոբերտ Քոչարեանի
    Զոհերի իրաւայաջորդների վիշտը մանիպուլացւում է ընդդէմ Ռոբերտ Քոչարեանի

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ԱԱԾ ու ՅՔԾ պետերը կրկին գործուղել էին փաստաբան Վահէ Գրիգորեանին Ազատութիւն ռադիոկայան, որ փարձագէտի դիմակի տակ Ռոբերտ Քոչարեանի կալանւորման երկարացնելը արդարացնի։ 

  • Կրօնական փոքրամասնութիւնների դերակատարութիւնը քննարկւեց «Յեղափոխութեան շաբաթ օրերը» միջոցառման ընթացքում
    Կրօնական փոքրամասնութիւնների դերակատարութիւնը քննարկւեց «Յեղափոխութեան շաբաթ օրերը» միջոցառման ընթացքում

    Իսլամական յեղափոխութեան 40-ամեակի մեծարման ժողովրդային նախաձեռնութեան մտայղացմամբ եւ կրօնական փոքրամասնութիւնների մի խումբ ներկայացուցիչների մասնակցութեամբ Թեհրանի քաղաքապետարանի հասարակական ու մշակութային տեղակալութեան «Իւան Շամս» դահլիճում կայացաւ «Իսլամական յեղափոխութիւն եւ միաստւածային կրօնների հետեւորդների չորս տասնամեակ միասնականութիւնն ու սրտակցութիւնը» թեմայով «Յեղափոխութեան շաբաթ օրերը» խորագրով քննարկումների շարանից 36-րդ նիստը, որի ընթացքում ելոյթ ունեցան քրիստոնեայ, հրեայ եւ զրադաշտական համայնքների հոգեւորականներն ու ներկայացուցիչները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։