Հա

Քաղաքական

07/08/2018 - 10:40

«Նման բան չի եղել». Վալերի Պօղոսեանը հերքում է ՅՔԾ պետի յայտարարութիւնը, որ Արմէն Գէորգեանը ճնշել է իրեն

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պօղոսեանը հերքել է ՀՀ յատուկ Քննչական ծառայութեան պետի յայտարարութիւնը, թէ ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմէն Գէորգեանը իր եղբօր միջոցով ճնշում է գործադրել իր վրայ։ 

«alikonline.ir» - ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պօղոսեանը հերքել է ՀՀ յատուկ Քննչական ծառայութեան պետի յայտարարութիւնը, թէ ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմէն Գէորգեանը իր եղբօր միջոցով ճնշում է գործադրել իր վրայ։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Նման բան չկայ, դա նրանց (ՅՔԾ-ի-ԽՄԲ.) եզրակացութիւնն է: Ես ցուցմունք չեմ տւել, որ իմ կամ իմ եղբօր նկատմամբ ճնշում է գործադրւել»,- «Ազատութեան» հետ զրոյցում ասել է Պօղոսեանը եւ ընդգծել. «Եթէ Արմէն Գէորգեանը ինձ անձամբ, տեսնէր, դէմ տար ատրճանակ, կասէի սպառնալիք է, բայց այդպիսի բան չի եղել։ Ես Գէորգեանի հետ երբեւէ չեմ հանդիպել, նրա հետ չեմ առնչւել»։

Հարցին, թէ իր եղբայրը երբեւէ նման միջնորդութեամբ դիմե՞լ է իրեն, Պօղոսեանը պատասխանել է. «Ոչ, նման բան երբեք չի եղել»։

Պօղոսեանը նաեւ յայտարարել է. «Էդ քննչական վարչութիւնը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգութեան մասին մտածե՞լ է, թէ՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թէ՝ մարդ»:

Նշենք, որ ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ Սասուն Խաչատրեանը Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարել էր, որ Արմէն Գէորգեանը Սահմանադրական դատարանի անդամի վրայ ճնշում է գործադրել, որպէսզի Սահմանադրական դատարանը յօգուտ Ռոբերտ Քոչարեանի որոշում կայացնի։ Գործը յարուցւել էր «Wikileaks»-ի հրապարակման հիման վրայ:

Յարակից լուրեր

  • Մարտի 1-ի գործով ՅՔԾ-ն մնացել է ձեռնունայն
    Մարտի 1-ի գործով ՅՔԾ-ն մնացել է ձեռնունայն

    Չնայած հնչեցւած յայտարարութիւններին` ՀՀ յատուկ քննչական ծառայութեանը (ՅՔԾ) չի յաջողւել բացայայտել 10 զոհերի մահւան հանգամանքները եւ բանակի առնչութիւնը դրանց: 

  • «Հրապարակ». «Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմ է ձեւաւորւել. Այն գլխաւորում են 2 նախկին նախարարները»
    «Հրապարակ». «Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմ է ձեւաւորւել. Այն գլխաւորում են 2 նախկին նախարարները»

    «Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Օրերս մամուլում գրւեց, որ փետրւարի 1-ին Սերժ Սարգսեանին հրաւիրել են ՅՔԾ՝ հարցաքննութեան, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզւում է՝ սա Սերժ Սարգսեանի առաջին հարցաքննութիւնը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՅՔԾ հրաւիրւել։

  • Գաղտնալսող սարքեր էին փնտրում, չեն գտել. «Yerevan.today»-ում ստուգել են ամէն ինչ` աղբամանից սկսած
    Գաղտնալսող սարքեր էին փնտրում, չեն գտել. «Yerevan.today»-ում ստուգել են ամէն ինչ` աղբամանից սկսած

    Երէկ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտէն եւ ոստիկանութեան 6-րդ վարչութիւնը խուզարկութիւն են իրականացրել «Yerevan.today» լրատւական կայքում: Շուրջ 7 ժամ տեւած խուզարկութիւնից յետոյ այն իրականացնող իրաւապահները չպատասխանեցին լրագրողների հարցերին: 

  • Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը
    Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը

    ՀՀ յատուկ քննչական ծառայութեան վարոյթում գտնւող, 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ քրէական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում տւեալներ են ստացւել, որ ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին փաստացի պատկանող, Ամբիկ Գէորգեանի անւամբ ձեւակերպւած` ՀՀ Արարատի մարզի Մխչեանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահւում է մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք: 

  • Մենք իրաւաբաններ չենք, բայց Քոչարեանի գործի վերաբերեալ ՅՔԾ պետի ՊԻՏԻ-ին կասկածելի է
    Մենք իրաւաբաններ չենք, բայց Քոչարեանի գործի վերաբերեալ ՅՔԾ պետի ՊԻՏԻ-ին կասկածելի է

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին ներկայացւած մեղադրանքները շարունակում են մնալ հասարակութեան ուշադրութեան կենտրոնում։ Գաղտնի հրամանի տեքստից բացի քիչ բան է հրապարակւում, երեւի այդպէս էլ պէտք է լինէր, վերջի վերջոյ քննութեան գաղտնիութիւն գոյութիւն ունի։ Բայց ինչ-որ մի բան մտահոգիչ է։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։