Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 08 Օգոստոսի 2018 10:00

Վերլուծութեան կարիք կայ. Տիգրան Աւինեանը՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկեան»-ի հետ հետագայ գործընկերութեան մասին

ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ծառուկեան» խմբակցութիւնների պատգամաւորների իրաւունքն է պահանջել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ազատ արձակումը, միանալ վերջինիս կալանքի փոփոխման հարցով ստորագրահաւաքին։ 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ծառուկեան» խմբակցութիւնների պատգամաւորների իրաւունքն է պահանջել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ազատ արձակումը, միանալ վերջինիս կալանքի փոփոխման հարցով ստորագրահաւաքին։ Այս մասին երէկ՝ օգոստոսի 7-ին «Ազատութեան» ֆէյսբուքեան ասուլիսին յայտարարեց փոխվարչապետ Տիգրան Աւինեանը։

Հարցին՝ իրենց գործընկերների այդ քայլը վստահութեան խնդիր չի առաջացնո՞ւմ, Աւինեանը պատասխանեց. «Այս գործողութիւնների վերլուծութեան կարիք կայ։ Մեր գործընկերների հետ փոխյարաբերւելու առումով վերլուծութիւնը կը բերի որոշակի եզրահանգումների»։

Նա պարզաբանեց, որ խօսքը վստահութեան շեմը բարձրացնելու կամ իջեցնելուն է վերաբերում։

Յիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը օգոստոսի 6-ին յայտնել էր, որ ստորագրահաւաքին միացած պատգամաւորների թիւը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական եւ մէկ՝ «Ծառուկեան» խմբակցութիւնից:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ