Հա

Քաղաքական

08/08/2018

Աշխատանք տեղանքում. Լեւոն Մնացականեանը յանձնարարականներ է տւել

Արցախի Հանրապետութեան պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը տեղանքում իրականացւող աշխատանքները կարեւորել է կոնկրետ իրավիճակի վերլուծութեան, հակառակորդի հաւանական գործողութիւնների գնահատման եւ դրանց համապատասխան գործողութիւնների իրականացման համատեքստում` շեշտելով, որ իւրաքանչիւրի գործառութային պարտականութիւնների տեսական իմացութիւնը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարեւոր նախապայման:

Oգոստոսի 6-ից 8-ը Պաշտպանութեան բանակի հարաւային եւ հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած միաւորումների, ինչպէս նաեւ կենտրոնական ենթակայութեան զօրամասերի հրամկազմի ներկայացուցիչները Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանի ղեկավարութեամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ, որոնք միտւած էին ճշգրտելու միաւորումների, զօրամասերի եւ տարբեր ծառայութիւնների գործողութիւնները առաջադրւած մարտական խնդիրների կատարման եւ իրադրութեան հաւանական զարգացումների դէպքում:

Արցախի Հանրապետութեան պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը տեղանքում իրականացւող աշխատանքները կարեւորել է կոնկրետ իրավիճակի վերլուծութեան, հակառակորդի հաւանական գործողութիւնների գնահատման եւ դրանց համապատասխան գործողութիւնների իրականացման համատեքստում` շեշտելով, որ իւրաքանչիւրի գործառութային պարտականութիւնների տեսական իմացութիւնը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարեւոր նախապայման:

Տեղանքում իրականացւած աշխատանքների ընթացքում միաւորումների, զօրամասերի եւ համապատասխան ծառայութիւնների պատասխանատուները հանդէս են եկել իրենց առաջադրւած խնդիրներից ածանցւող զեկոյցներով:

Ամփոփելով դաշտային երթի արդիւնքները գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանը հետագայ անելիքների վերաբերեալ մասնակիցներին տւել է համապատասխան յանձնարարականներ ու ցուցումներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։