Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարեւելեան (Կուրոպատկինօ) ուղղութեամբ տեղակայւած հակառակորդի մարտական դիրքերից մէկում տեղի է ունեցել ուժգին պայթիւն, որին հետեւել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետեւ մօտ 10 կրակոց:
Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարեւելեան (Կուրոպատկինօ) ուղղութեամբ տեղակայւած հակառակորդի մարտական դիրքերից մէկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետեւել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետեւ մօտ 10 կրակոց: Միջադէպից հինգ րոպէ անց մարտական դիրքին են մօտեցել շտապ օգնութեան 1 եւ ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:
Դէպքի հետ կապւած որեւէ տեղեկութիւն ադրբեջանական կողմը դեռեւս չի տւել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայութիւնները աչալրջօրէն վերահսկում են իրավիճակը եւ հետեւում հակառակորդի առաջնագծում նկատւող տեղաշարժերը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն