Հա

Քաղաքական

09/08/2018 - 08:20

Խառատեան. «Ուշիուշով հետեւում ենք գործընթացներին, եւ համակարգւած աշխատում ենք ինչպէս Իրանի մեր գործընկերների, այնպէս էլ միւս խաղացողների հետ․

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան այցի ժամանակ հարեւան երկրին հաւաստիացումների խնդիր չի լինի: «Tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինեանի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Արսէն Խառատեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու խնդրի վերաբերեալ, արդեօ՞ք առաջիկայում վարչապետի՝ Իրան սպասւող այցին անհրաժեշտ են լինելու ՀՀ-ի կողմից հաւաստիացումներ անել:

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան այցի ժամանակ հարեւան երկրին հաւաստիացումների խնդիր չի լինի: «Tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինեանի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Արսէն Խառատեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու խնդրի վերաբերեալ, արդեօ՞ք առաջիկայում վարչապետի՝ Իրան սպասւող այցին անհրաժեշտ են լինելու ՀՀ-ի կողմից հաւաստիացումներ անել:

«Իրանը մեզ համար կարեւորագոյն գործընկեր երկրներից է: Այս ամառւայ ընթացքում Իրանից արդէն մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ են այցելել Հայաստան։ Մենք բնականաբար ուշիուշով հետեւում ենք գործընթացներին, եւ համակարգւած աշխատում ենք ինչպէս Իրանի մեր գործընկերների հետ, այնպէս էլ միւս խաղացողների հետ»,- ասաց նա:

Արսէն Խառատեանի խօսքով՝ ամերիկեան քաղաքականութիւնն էլ Հայաստանի համար կարեւոր է՝ ինչպէս Իրանի հարցում, այնպէս էլ տարածաշրջանային զարգացումների տեսանկիւնից:

«Ես չեմ կարծում, որ կտրուկ փոփոխութիւնների ենք ականատես լինելու: Կապրենք, կը տեսնենք»,- ասաց նա:

Հարցին, թէ արդեօք ՀՀ-ին չեն մտահոգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը չի համագործակցի այն ընկերութիւնների հետ, որոնք կը համագործակցեն Իրանի հետ, Արսէն Խառատեանը պատասխանեց․«Մեր՝ Իրանի հետ համագործակցութեան ծաւալները եղել է աւանդաբար եւ շարունակւում է: Նորից պէտք է կրկնեմ՝ բնականաբար մեզ հետաքրքիր են այն գործընթացները, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցութիւն ունենալ մեզ վրայ: Բայց մենք համագործակցութիւն համար բաց ենք բոլորի հետ, այստեղ մութ անկիւններ չկան»։

Պատասխանելով դիտարկմանը, թէ առաջարկներ են հնչում, որ Հայաստանը կարող է Թեհրանին եւ Վաշինգտոնին յայտնել ցանկութիւն բանակցութիւնների վայր լինելու մասին, եթէ ի վերջոյ նման պայմանաւորւածութիւն ձեռք բերւի, Արսէն Խառատեանը նշեց․ «Այս պահին նման գործընթաց ֆորմալ ձեւով չի մեկնարկել, բայց Հայաստանը յայտարարել է եւ կրկնում է, որ այո, ոչ միայն այս, այլ նաեւ այլ յարաբերութիւնների պարագայում կարող է լինել հարթակ, տարածք երկխօսութեան համար, եւ ուրախ կը լինենք, որ այն երկրները, որոնց հետ ունենք բարեկամական, գործընկերային, ռազմավարական, մտերիմ եւ կարեւոր յարաբերութիւններ, կարողանան լուծումներ գտնել: Մենք ուրախ կը լինենք աջակցել նրանց նման գործընթացներում»:

Իսկ հարցին, թէ ինչ է կարծում՝ Հայաստանի վրայ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից վերականգնող պատժամիջոցները լուրջ ազդեցութիւն կունենա՞ն, ՀՀ վարչապետի խորհրդականը պատասխանեց․ «Բոլոր պատժամիջոցները մեր տարածաշրջանում մեր գործընկեր պետութիւնների հետ կապւած իրենց ազդեցութիւններն ունենում են: Բայց այս պահին ես փորձագիտական մակարդակով չեմ կարող ասել, թէ ինչպիսի ազդեցութիւն կունենան Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցները մեզ վրայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։