Հա

Քաղաքական

09/08/2018 - 10:30

Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը

ՀՀ յատուկ քննչական ծառայութեան վարոյթում գտնւող, 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ քրէական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում տւեալներ են ստացւել, որ ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին փաստացի պատկանող, Ամբիկ Գէորգեանի անւամբ ձեւակերպւած` ՀՀ Արարատի մարզի Մխչեանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահւում է մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք: 

«alikonline.ir» - ՀՀ յատուկ քննչական ծառայութեան վարոյթում գտնւող, 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ քրէական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում տւեալներ են ստացւել, որ ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին փաստացի պատկանող, Ամբիկ Գէորգեանի անւամբ ձեւակերպւած` ՀՀ Արարատի մարզի Մխչեանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահւում է մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ստացւած տւեալների հիման վրայ 2018 թ. օգոստոսի 6-ին եւ 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների եւ ՅՔԾ քննիչների կողմից նշւած վայրում իրականացւած խուզարկութեան արդիւնքում յայտնաբերւել է ապօրինի պահւող զէնք եւ ռազմամթերք, այդ թււում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակութեամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազէն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ձերբակալւել են Ամբիկ Գէորգեանն ու Յովիկ Աբրահամեանի եղբայրը` Հենրիկ Աբրահամեանը:

ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւնը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիւ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողութիւններ` ստուգելու համար խուզարկութեամբ յայտնաբերւած զէնքերի ձեռքբերման աղբիւրները եւ դրանց` 2008 թւականի մարտի 1-ին եւ 2-ին  գործադրւած լինելու հանգամանքը:

Նախաքննութիւնը շարունակւում է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։