Հա

Քաղաքական

09/08/2018

Ոսկանեան. «ԱՄՆ պատժամիջոցները որոշակիօրէն կազդեն նաեւ ՀՀ-ԻԻՀ տնտեսական հատւածի վրայ»

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչը մեկնաբանում է ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների բացասական դինամիկայի արդիւնքում Հայաստանի տուժելու մասին մտավախութիւնները:

«alikonline.ir» - «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչը մեկնաբանում է ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների բացասական դինամիկայի արդիւնքում Հայաստանի տուժելու մասին մտավախութիւնները:

Խօսել այն մասին, որ առաւելագոյնը տուժելու է Հայաստանը, տեղին չէ: «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Պատժամիջոցների նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ունի Եւրոմիութիւնը, եւ Մոգերինին նոյնիսկ կոչ է անում եւրոպական ընկերութիւններին աւելի ակտիւ աշխատել Իրանի հետ՝ ի հեճուկս ԱՄՆ պատժամիջոցների»,- ասաց Ոսկանեանը:

Ընդհանուր առմամբ իրանական պետութիւնը չի սասանւի այս պատժամիջոցներից, պնդում է իրանագէտը՝ յաւելելով, որ սա դժւար թէ հիմք հանդիսանայ տարածաշրջանային անկայունութեան համար, քանի որ Իրանը վերահսկում է իրավիճակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։